https://armeniasputnik.am/20220708/chavushoghlun-lavrvovi-het-qnnarkel-e-mak-i-hacahatikajin-khndri-kargavvorman-mekhanizmnery-44914508.html
Չավուշօղլուն Լավրովի հետ քննարկել է ՄԱԿ-ի` հացահատիկային խնդրի կարգավորման մեխանիզմները
Չավուշօղլուն Լավրովի հետ քննարկել է ՄԱԿ-ի` հացահատիկային խնդրի կարգավորման մեխանիզմները
Թուրքիայի արտգործնախարարը հարցը քննարկել է նաև ուկրաինացի գործընկերոջ հետ։ 08.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-08T12:00+0400
2022-07-08T12:00+0400
2022-07-08T12:05+0400
թուրքիա
ռուսաստան
հացահատիկ
մևլութ չավուշօղլու
սերգեյ լավրով
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/17/44069257_0:0:1600:901_1920x0_80_0_0_d03689ff47e141f978dd89b7b4eaf336.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ինդոնեզիայում ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ բանակցելու ընթացքում քննարկել է ՄԱԿ-ի՝ հացահատիկի խնդրի կարգավորման մեխանիզմները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել էր, որ սևծովյան նավահանգիստներից հացահատիկը դուրս բերելու հարցում որոշակի շարժ կա, բայց տեխնիկական հարցեր էլ կան, որոնք Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի հետ քննարկում են պահանջում։ Չավուշօղլուն էլ հայտարարել է, որ եթե Մոսկվան ու Կիևը պայմանավորվածության հասնեն հացահատիկային խնդրի շուրջ, Ուկրաինայի ջրերից դուրս «անվտանգության գոտի» կստեղծվի:ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են, որ հացահատիկի պակասի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիք է հասունացել, Արևմուտքը մեղադրում է Ռուսաստանին համաշխարհային շուկա ուկրաինական հացահատիկի մատակարարումները խոչընդոտելու հարցում։ Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ Ուկրաինայից հացահատիկն արտահանելու խնդիրներ չկան, և Ռուսաստանը որևէ կերպ չի խոչընդոտում։ Նրա խոսքով` եթե Ուկրաինան ականազերծի նավահանգիստները, հացահատիկով բեռնված նավերը կկարողանան այնտեղից դուրս գալ առանց որևէ խնդրի։Լոնդոնը փորձում է պատրվակ գտնել, որպեսզի բրիտանական նավատորմը մտնի Սև ծով. Լավրով
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/17/44069257_89:0:1600:1133_1920x0_80_0_0_8f4c30af50febcb65e0bc90594963282.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
թուրքիա, ռուսաստան, հացահատիկ, մևլութ չավուշօղլու, սերգեյ լավրով
թուրքիա, ռուսաստան, հացահատիկ, մևլութ չավուշօղլու, սերգեյ լավրով
Չավուշօղլուն Լավրովի հետ քննարկել է ՄԱԿ-ի` հացահատիկային խնդրի կարգավորման մեխանիզմները
12:00 08.07.2022 (Թարմացված է: 12:05 08.07.2022) Թուրքիայի արտգործնախարարը հարցը քննարկել է նաև ուկրաինացի գործընկերոջ հետ։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ինդոնեզիայում ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ բանակցելու ընթացքում քննարկել է ՄԱԿ-ի՝ հացահատիկի խնդրի կարգավորման մեխանիզմները։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել էր, որ սևծովյան նավահանգիստներից հացահատիկը դուրս բերելու հարցում որոշակի շարժ կա, բայց տեխնիկական հարցեր էլ կան, որոնք Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի հետ քննարկում են պահանջում։ Չավուշօղլուն էլ հայտարարել է, որ եթե Մոսկվան ու Կիևը պայմանավորվածության հասնեն հացահատիկային խնդրի շուրջ, Ուկրաինայի ջրերից դուրս «անվտանգության գոտի» կստեղծվի:
«Մենք քննարկել ենք, թե ինչ կարող ենք անել ՄԱԿ-ի առաջարկած մեխանիզմի շրջանակում։ Մշտական կապի մեջ ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ուկրաինական կողմի հետ։ Երեկ հեռախոսազրույց եմ ունեցել ուկրաինացի գործընկերոջս հետ»,- ասել է Չավուշօղլուն լրագրողներին։
ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են, որ հացահատիկի պակասի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիք է հասունացել, Արևմուտքը մեղադրում է Ռուսաստանին համաշխարհային շուկա ուկրաինական հացահատիկի մատակարարումները խոչընդոտելու հարցում։
Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ Ուկրաինայից հացահատիկն արտահանելու խնդիրներ չկան, և Ռուսաստանը որևէ կերպ չի խոչընդոտում։ Նրա խոսքով` եթե Ուկրաինան ականազերծի նավահանգիստները, հացահատիկով բեռնված նավերը կկարողանան այնտեղից դուրս գալ առանց որևէ խնդրի։