ԵԱՏՄ երկրների ձեռնարկությունները մտադիր են ավիաբաղադրիչներ արտադրել. Մյասնիկովիչ

© Sputnik / Asatur Yesayants Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը
 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2022
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Նախատեսվում է հստակեցնել այն ավիաբաղադրչների ցանկերը, որոնց պարագայում ներմուծումից ծայրահեղ կախվածություն կա։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ձեռնարկություններն աշխատում են ավիաշինության բաղադրիչների ներմուծման փոխարինման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Մյասիկովիչը հուլիսի 11-12-ին այցով կլինի Ուզբեկստանում։

«ԵԱՏՄ պետությունների ձեռնարկությունների ուժերով ավիացիոն բաղադրիչների ներմուծման փոխարինումը ամենաարդիական ուղղությունն է»,- ասել է Մյասնիկովիչը Ուզբեկստանի խորհրդարանի «Ժողովրդական խոսք» թերթին տված հարցազրույցում:

Նա հավելել է, որ նախատեսվում է հստակեցնել այն ավիաբաղադրչների ցանկերը, որոնց պարագայում ներմուծումից ծայրահեղ կախվածություն կա, և ԵԱՏՄ երկրների ձեռնարկությունների ուժերով դրանց արտադրությունը կազմակերպելու հնարավորություններ գտնել:
«Դա հիմք կդառնա քաղաքացիական ավիաշինության մեջ նոր կոոպերացիոն շղթաներ ստեղծելու համար»,- հավելել է Մյասնիկովիչը:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ-ն միավորում է Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը։ ԵԱՏՄ-ին կից դիտորդի կարգավիճակ ունեն Ուզբեկստանը և Կուբան։
Պետդուման վավերացրել է ԵԱՏՄ բյուջեներում մաքսատուրքերի վերահսկողության մասին համաձայնագիրը
Լրահոս
0