Գերմանիան սահմանափակում է տաք ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարումը

© AP Photo / Martin MeissnerԳերմանիա
Գերմանիա - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2022
Գերմանիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Գերմանիայի իշխանությունը ենթադրում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության համապատկերում էներգետիկ ռեսուրսների պակասը կարող է ավելանալ։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Գերմանիան էներգառեսուրսների պակասուրդի համապատկերում սահմանափակում է տաք ջրի մատակարարումը, թուլացնում է փողոցային լուսավորությունը և փակում լողավազանները։ Տեղեկությունը հայտնում է «Financial Times» թերթը:
Ըստ պարբերականի` գազի գների լայնածավալ աճը, որը կապված է ռուսական մատակարարումների սահմանափակման հետ, Եվրոպայի խոշորագույն տնտեսությանը անցյալ դարի 70-ականներից ի վեր վատագույն էներգետիկ ճգնաժամին է հասցրել։

«Իրավիճակն ավելի քան դրամատիկ է»,- ասել է Գերմանական բնակարանային ձեռնարկությունների ֆեդերացիայի ղեկավար Ակսել Գեդաշկոն, որի խոսքը մեջբերում է թերթը:

Ընդ որում` Գերմանիայի իշխանությունները ենթադրում են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող հակամարտության համապատկերում էներգառեսուրսների անբավարարությունը կարող է խորանալ:
«Vonovia SE»-ն, որը բնակելի անշարժ գույքի ոլորտի ամենախոշոր ընկերությունն է Գերմանիայում, այս շաբաթ հայտնել է, որ իր սպասարկած տներում 23։00-ից մինչև 06։00-ն գազի ջեռուցման համակարգերի ջերմաստիճանը կկրճատի մինչև 17 աստիճան:
Գերմանիան Ուկրաինայում զբաղվել է Կոնգո-ղրիմյան տենդի առավել պաթոգեն շտամներով. ՌԴ ՊՆ
Սաքսոնական Դիպոլդիսվալդե քաղաքի (Չեխիայի սահմանին) բնակարանային ասոցիացիան տեղեկացրել է, որ իր սպասարկած տներում կսահմանափակի տաք ջրի մատակարարումը: Այսուհետ բնակիչները կարող են տաք ջուր օգտագործել միայն առավոտյան 04։00-ից մինչև 08։00-ն և առավոտյան 11։00-ից մինչև 13։00-ն։
Բեռլինում նվազեցրել են ջրի ջերմաստիճանը բացօթյա լողավազաններում, իսկ Քյոլնի փողոցային լուսավորությունը երեկոյան 23։00-ից հետո միայն 70%-ով է աշխատում։
Ճապոնիան «սանձած էր պահում» ուկրաինացի ազգայնականներին, վկայում են փաստաթղթերը
Լրահոս
0