Համացանցում նոր կադրեր են հայտնվել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի մահափորձից

© AFP 2023 / PHILIP FONGՃապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի մահափորձի վայրը
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի մահափորձի վայրը - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քաղաքական գործիչը 67 տարեկան էր։ Առաջիկայում նրա մարմինը պետք է Տոկիո տեղափոխեն։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի Sputnik. Ճապոնական ԶԼՄ–ները նոր տեսանյութ են հրապարակել, որում երևում է Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի վրա իրականացված հարձակման պահը։
Հարձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 11.30-ի սահմաններում ճապոնական Նարա քաղաքում։ Քաղաքական գործիչն այնտեղ փողոցում հավաքված ընտրողների առաջ ելույթ էր ունենում հուլիսի 10-ին նախանշված Ազգային խորհրդարանի վերին պալատի ընտրությունների նախաշեմին։
Այդ ժամանակ վարչապետի թիկունքում` 5 մետր հեռավորության վրա, տղամարդ էր թաքնվել։
Հեռուստատեսությամբ ցույց են տվել մոխրագույն շապիկ ու մարմնագույն տաբատ հագած ճապոնացուն։ Նրա դեմքին բժշկական դիմակ է եղել և ակնոց, ուսին էլ` պայուսակ։
Հանցագործի ձեռքով ընդհատվեց ականավոր գործչի կյանքը. Պուտինը` Աբեի մահվան մասին
Ինչ–որ պահի նա սև կպչուն ժապավենով փաթաթված երկփողանի ինքնաշեն հրացան է հանում, որից հետո երկու բարձր կրակոց է լսվում։
Առաջին կրակոցը, ըստ ամենայնի, Աբեին չի դիպել. տեսանյութում նա շրջվում է, որ տեսնի` ինչ է կատարվում։ Բայց երկրորդ կրակոցից հետո քաղաքական գործիչն ընկնում է, նրա պարանոցի և կրծքավանդակի շրջանում արյան հետքեր են հայտնվում։
Հիշեցնենք` բժիշկների արագ արձագանքման խումբը վերակենդանացման գործողություններ և արյան փոխներարկում էր կատարել, սակայն Աբեին փրկել այդպես էլ չէր հաջողվել։ Նա մի քանի ժամ անց մահացել էր հիվանդանոցում։ Նա 67 տարեկան էր։ Առաջիկայում նրա մարմինը պետք է Տոկիո տեղափոխեն։
Ճապոնիայի նախկին վարչապետի վրա կրակելուց հետո ոստիկանները սահմանազատել են տարածքը - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2022
Սինձո Աբեի սպանությունը կհետաքննի 90 հոգուց բաղկացած հատուկ խումբը
Լրահոս
0