https://armeniasputnik.am/20220708/hamashkharhajin-rekord-hamashkharhajin-gnatshi-hashvin-ashkharhum-arevturn-atshel-e-1-trilivonvov-44947347.html
Համաշխարհային ռեկորդ` համաշխարհային գնաճի հաշվին. առևտրաշրջանառությունն աճել է 1 տրիլիոնով
Համաշխարհային ռեկորդ` համաշխարհային գնաճի հաշվին. առևտրաշրջանառությունն աճել է 1 տրիլիոնով
ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովում հրապարակված զեկույցում նաև ապագայի որոշ կանխատեսումներ են արվում։ 08.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-08T17:00+0400
2022-07-08T17:00+0400
2022-07-08T17:04+0400
առևտուր
աշխարհ
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/0c/38605302_2:0:1920:1079_1920x0_80_0_0_e4079e42cc970a5a8cf57e3501e2b3e0.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. 2022 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային առևտրաշրջանառությունը ռեկորդային չափերի է հասել` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով շուրջ 1 տրիլիոն դոլարով ու հասնելով 7,7 տրիլիոնի։Այս մասին ասվում է Միավորված ազգերի կազմակերպության Առևտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) հրապարակած զեկույցում։Ռեկորդային աճը, սակայն, ըստ նույն զեկույցում բերվող հիմնավորումների, պայմանավորված է ոչ թե առևտրի ծավալի աճով, այլ համաշխարհային գների բարձրացմամբ։ «Ուկրաինայի պատերազմը սկսում է ազդել միջազգային առևտրի վրա՝ հիմնականում գների աճի հաշվին»,- ասվում է զեկույցում։Իսկ տրանսպորտի և կապի սարքավորումների ոլորտներում համաշխարհային գները ու նաև դրանից կախված միջազգային առևտրի դոլարային ցուցանիշը մնացել են 2021 և 2019 թվականների մակարդակից էլ ցածր:2022 թվականի մնացած հատվածում զեկույցի հեղինակները տնտեսական աճի դանդաղում են կանխատեսում` կախված բարձր տոկոսադրույքներից, գնաճային ճնշումներից ու առանձին երկրների տնտեսություններում պարտքի կայունության նկատմամբ առկա մտահոգություններից։Համաշխարհային առևտրի վրա 2022թ-ին կազդեն նաև գլոբալ մատակարարման շղթաներում առաջացած խնդիրներն ու տարածաշրջանայնացման (ռեգիոնալացման) միտումները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/0c/38605302_436:0:1875:1079_1920x0_80_0_0_d89def54f93e97aa46ebfedd99ad1f6e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
առևտուր, աշխարհ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
առևտուր, աշխարհ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
Համաշխարհային ռեկորդ` համաշխարհային գնաճի հաշվին. առևտրաշրջանառությունն աճել է 1 տրիլիոնով
17:00 08.07.2022 (Թարմացված է: 17:04 08.07.2022) ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովում հրապարակված զեկույցում նաև ապագայի որոշ կանխատեսումներ են արվում։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. 2022 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային առևտրաշրջանառությունը ռեկորդային չափերի է հասել` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով շուրջ 1 տրիլիոն դոլարով ու հասնելով 7,7 տրիլիոնի։
Ռեկորդային աճը, սակայն, ըստ նույն զեկույցում բերվող հիմնավորումների, պայմանավորված է ոչ թե առևտրի ծավալի աճով, այլ համաշխարհային գների բարձրացմամբ։ «Ուկրաինայի պատերազմը սկսում է ազդել միջազգային առևտրի վրա՝ հիմնականում գների աճի հաշվին»,- ասվում է զեկույցում։
Ըստ գնահատականների, տարվա առաջին եռամսյակում հատկապես մեծ է եղել էներգակիրների գների աճը։ Միջինից բարձր են եղել նաև մետաղների և քիմիական արդյունաբերության ոլորտների արտադրանքի գները։
Իսկ տրանսպորտի և կապի սարքավորումների ոլորտներում համաշխարհային գները ու նաև դրանից կախված միջազգային առևտրի դոլարային ցուցանիշը մնացել են 2021 և 2019 թվականների մակարդակից էլ ցածր:
2022 թվականի մնացած հատվածում զեկույցի հեղինակները տնտեսական աճի դանդաղում են կանխատեսում` կախված բարձր տոկոսադրույքներից, գնաճային ճնշումներից ու առանձին երկրների տնտեսություններում պարտքի կայունության նկատմամբ առկա մտահոգություններից։
Համաշխարհային առևտրի վրա 2022թ-ին կազդեն նաև գլոբալ մատակարարման շղթաներում առաջացած խնդիրներն ու տարածաշրջանայնացման (ռեգիոնալացման) միտումները։