00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
09:23
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիևը պատրաստվում է Նիկոլաևում պատժել ռուսամետ տրամադրությամբ քաղաքացիներին. ՌԴ ՊՆ

© Министерство обороны РФ / Անցնել մեդիապահոցՄիխայիլ Միզինցև
Միխայիլ Միզինցև - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2022
Բաժանորդագրվել
Գեներալ Միզինցևն ընդգծել է, որ ցինիզմն այն աստիճանի է, որ իր հանցավոր նպատակներին հասնելու համար կիևյան ռեժիմը պատրաստ է զոհել սեփական քաղաքացիների կյանքը։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Արևմուտքի հրամանով ռուսամետ տրամադրվածություն ունեցող և կիևյան ռեժիմից դժգոհ քաղաքացիների դեմ պատժիչ ռեյդերի համար Նիկոլաև Ուկրաինայի անվտանգության ծառայության և «Ցունամի» ազգայնական գումարտակի աշխատակիցներ են ժամանել։ Այդ մասին այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության կառավարման Ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:

«Պարզվել է, որ արևմտյան համակարգողների կարգադրությամբ Ուկրաինայի իշխանություններին հրամայվել է պատժիչ ռեյդեր իրականացնել Նիկոլաևում` նպատակ ունենալով բացահայտել և հետագայում հրապարակայնորեն հաշվեհարդար տեսնել ռուսամետ տրամադրվածություններ ունեցող քաղաքացիների նկատմամբ, ինչպես նաև անձանց, որոնք դժգոհություն են արտահայտում կիևյան ռեժիմի քաղաքականության վերաբերյալ»,–ասել է Միզինցևը։

Նա նշել է, որ «այդ նպատակով Կիևից, Օդեսայից և Լվովից Նիկոլաև են ժամանել Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցներ և ահաբեկման նման ակցիաների իրականացման համար հատուկ նախապատրաստած «Ցունամի» ազգայնական գումարտակի մինչև 500 զինյալ»։
Մարիուպոլի բնակիչները պատմել են` ինչպես են վերականգնողական շրջան անցնում Ռուսաստանում
Ինչպես ընդգծել է Միզինցևը, նման անմարդկային գործողությունների ցինիզմն այն աստիճանի է, որ իր հանցավոր նպատակներին հասնելու համար կիևյան ռեժիմը պատրաստ է զոհել սեփական քաղաքացիների կյանքը` այդպիսով լիովին կրկնելով Հայրենական մեծ պատերազմի տարիներին օկուպացված տարածքներում նացիստների մեթոդները։
Բացի այդ, Միզինցևը հայտարարել է, որ Ուկրաինայի Հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցներից շատերն ավելի վաղ դատվածություն են ունեցել ավազակության, թալանի, ապօրինի զենքի և թմրանյութերի շրջանառության, բնակարանային գողությունների, մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու և բռնաբարության համար։
Այդպիսով, ըստ նրա, Ուկրաինայի ԶՈւ–ի քողի տակ օրինական թաքնվել են կրկնահանցագործներ։ ՌԴ պաշտպանության կառավարման Ազգային կենտրոնի պետը նշել է, որ սա հավաստում է, որ անմարդկային սադրանքները, այդ թվում խաղաղ բնակիչների մահվան դեպքերով, ծրագրվում ու իրականացվում են ավազակության փորձ ունեցողները։
Գեներալն ընդգծել է, որ սեփական ժողովրդի նկատմաբ կիևյան ռեժիմի կողմից իրականացվող ծաղրանքի և ահաբեկման փաստերը հաստատվել են և բավարար ապացույցներ կան։
Ավելի վաղ հաքերական RaHDit («Չար ռուս հաքերներ») խմբավորումը տվյալներ էր հրապարակել Ուկրաինայի ՊՆ–ի Հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների, ինչպես նաև այդ կառույցի հետ առնչություն ունեցող անձանց վերաբերյալ։ Հրապարակված տվյալները նաև աշխատակիցների քրեական բնութագրեր են պարունակում։ Հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների թվում կան թմրանյութից կախվածություն ունեցող, կողոպուտի, ավազակության, զենքի և թմրանյութերի ապօրինի շրջանառության, բնակարանային գողությունների, մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու և բռնաբարության համար դատված անձինք։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 135-րդ օրը։
Լրահոս
0