00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Սեյրան Օհանյան
Ապագա սահմանը սադրանքի հիմք չի կարող լինել. Սեյրան Օհանյան
17:11
16 ր
Արմինե Տիգրանյան
Այսօր էլ ծնվում են արցախահայեր, բայց նրանք չեն կարող իրենց ինքնությունը պահպանել․Արմինե Տիգրանյան
17:40
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Led Zeppelin Symphonic. բրիտանացիները հայ հանդիսատեսին անմոռանալի երեկո են խոստացել

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2022
Բաժանորդագրվել
Հուլիսի 9-ին Երևանում Led Zeppelin Symphonic Orchestra նախագծի շրջանակում հանդես եկող LondonWest End–ի մենակատարները պատմել են Հայաստանի մասին իրենց տպավորությունների և առաջիկա համերգի մասին։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. LondonWest End–ի բոլոր երաժիշտների համար հայաստանյան այս այցն առաջինն է։ Նրանք շատ հուզված են և անհամբեր սպասում են համերգին։ Այս մասին իրենք` երաժիշտները, պատմել են այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Վոկալիստ Փիթեր Էլդրիջ Բայոգը պատմել է, որ Երևանում խումբը կներկայացնի լեգենդար Led Zeppelin–ի ստեղծագործություններն օրիգինալ տարբերակով։ Ըստ նրա` հայ հանդիսատեսին անմոռանալի երեկո և բազում հույզեր են սպասում։
Ջեսի Սմիթն էլ կարծում է, որ իրենց կատարմամբ Led Zeppelin–ի երաժշտությունը առանձնակի հնչողություն կունենա Հայաստանում։
«Մենք անսովոր մատուցմամբ ենք կատարում Led Zeppelin–ի ստեղծագործությունները։ Պատկերացնում եմ, որքան գեղեցիկ դրանք կհնչեն այս գեղեցիկ երկրում», – նշել է նա։
Դիրիժոր Ռիչարդ Սիդվելին իր հերթին խոստացել է հաղորդել Led Zeppelin–ի երաժշտության նկատմամբ այն կիրքը, որ իրենք են զգում։
Նրա խոսքով` սիմֆոնիկ նվագախմբի ներկայությունը բնավ չի նշանակում, որ բեմում դասական երաժշտություն է հնչելու։ Սիմֆոնիկ նվագախումը պարզապես ավելի է հարստացնում ռոք կատարումները։
«Այս երաժշտության մեջ այնքան ուժ և պայծառություն կա», – նշել է նա։
Led Zeppelin–ի երգերի արտասովոր մատուցման գաղափարը երաժիշտների մոտ ծագել է երեք տարի առաջ։ Մինչ այդ նրանք նմանատիպ նախագիծ են իրականացրել մեկ այլ լեգենդար խմբի` Queen–ի, երաժշտական ժառանգության հիման վրա։
Երգչուհի Մոլլի Մարիոթն իր հերթին խոստովանեց, որ Հայաստանը արևելյան առաջին երկիրն է, որն ինքը այցելել է։
Այն հարցին, թե արդյոք Հայաստանի մասին որևէ տեղեկություն ունեցել է մինչ այստեղ գալը, Մոլլին պատասխանել է. «Շատ քիչ։ Ամուսինս Թեհրանից է, և մի փոքր տեղեկություն ունեի նրանից խոհանոցի և ավանդույթների մասին»։
Հիշեցնենք, որ հուլիսի9-ին «Հրազդան» մարզադաշտում ելույթ կունենա Led Zeppelin Symphonic Orchestra–ն։ Սա բացառիկ նախագիծ է, որում լեգենդար խմբի երաժշտությունը կատարում են London West End–ի երեք տաղանդավոր երգիչները` բրիտանական լավագույն ռոք խմբի և սիմֆոնիկի նվագակցությամբ։
Ընդհանուր առմամբ 25 երգ է ներկայացված, որոնց թվում են ամենահայտնի հիթերը. Whole Lotta Love–ը, Black Dog–ը, Kashmir–ը, Rock & Roll–ը, Dazed & Confused–ը, Stairway to Heaven–ը։ Նախագիծը ստեղծվել է Led Zeppelin–ի անդամների աջակցությամբ, որոնք ներկա են գտնվել լոնդոնյան պրեմիերային։
Լրահոս
0