Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

© Sputnik / Asatur YesayantsՊՆ
ՊՆ - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2022
ՊՆ
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է լուրը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 8-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,– ասված է ՊՆ–ի հաղորդագրությունում։
Գերատեսչությունը վստահեցնում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
Ադրբեջանցիները կրակ են բացել հայկական դիրքերի ու ճանապարհի ուղղությամբ. մեքենա է վնասվել
Լրահոս
0