https://armeniasputnik.am/20220709/flyone-armenia-i-erevan-stambul-erevan-chverty-chegharkvel-e-ananjany-hajtnel-e-pattshary-44968080.html
«FlyOne Armenia»-ի Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը չեղարկվել է. Անանյանը հայտնել է պատճառը
«FlyOne Armenia»-ի Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը չեղարկվել է. Անանյանը հայտնել է պատճառը
Արամ Անանյանը ներողություն է խնդրել ավիաընկերության աշխատակցի վարքագծի համար։ 09.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-09T11:10+0400
2022-07-09T11:10+0400
2022-07-09T11:40+0400
«flyone armenia» ավիաընկերություն
ստամբուլ
ինքնաթիռ
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/0b/43277792_0:211:2049:1363_1920x0_80_0_0_7a85beecff90226b5b0e202e869d34f5.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. «FlyOne Armenia»-ի Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը չեղարկվել է օդանավի հրամանատարի որոշմամբ։ Տեղեկությունը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։«Օդանավի հրամանատարը, տեսնելով որոշակի տարբերություններ օդանավի տվյալների տվիչների մեջ, որոշել է դադարեցնել չվերթը։ Կարծում ենք` դա ճիշտ և հիմնավորված որոշում է։ Տեղի ունեցածի վերաբերյալ իրազեկվել են ՀՀ ավիացիոն իշխանությունները, և մի քանի ժամ անց չվերթը տեղի կունենա»,- ասել է Անանյանը։Միաժամանակ նա ներողություն է խնդրել ավիաընկերության աշխատակցի վարքագծի համար, որը կոպիտ է վարվել ուղևորների հետ։Դատելով «Զվարթնոց» օդանավակայանի կայքից՝ ընկերության ինքնաթիռը, այնուամենայնիվ, Ստամբուլ է մեկնել այսօր առավոտյան՝ ժամը 08:03-ին, թեև թռիչքը նախատեսված էր հուլիսի 8-ին՝ ժամը 18:10-ին։Հիշեցնենք` ավիաընկերությունը սկսել է Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնել այս տարվա փետրվարի 2-ից շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին:«Flyone Armenia»-ն 2021 թվականի հոկտեմբերի 27-ին է ստացել ավիափոխադրողի վկայական։ Թռիչքներ է իրականացնում մի քանի ուղղություններով՝ Մոսկվա, Լիոն, Փարիզ, Ստամբուլ, Բեյրութ։ Ընկերության ավիապարկը բաղկացած է Airbus A320 ինքնաթիռներից։ Ընկերությունը պատկանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։
ստամբուլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/0b/43277792_89:0:1906:1363_1920x0_80_0_0_0213d724d9e6ec75fbdb6d91f127dcd5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
«flyone armenia» ավիաընկերություն, ստամբուլ, ինքնաթիռ, հայաստան
«flyone armenia» ավիաընկերություն, ստամբուլ, ինքնաթիռ, հայաստան
«FlyOne Armenia»-ի Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը չեղարկվել է. Անանյանը հայտնել է պատճառը
11:10 09.07.2022 (Թարմացված է: 11:40 09.07.2022) Արամ Անանյանը ներողություն է խնդրել ավիաընկերության աշխատակցի վարքագծի համար։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. «FlyOne Armenia»-ի Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը չեղարկվել է օդանավի հրամանատարի որոշմամբ։ Տեղեկությունը
ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
«Օդանավի հրամանատարը, տեսնելով որոշակի տարբերություններ օդանավի տվյալների տվիչների մեջ, որոշել է դադարեցնել չվերթը։ Կարծում ենք` դա ճիշտ և հիմնավորված որոշում է։ Տեղի ունեցածի վերաբերյալ իրազեկվել են ՀՀ ավիացիոն իշխանությունները, և մի քանի ժամ անց չվերթը տեղի կունենա»,- ասել է Անանյանը։
Միաժամանակ նա ներողություն է խնդրել ավիաընկերության աշխատակցի վարքագծի համար, որը կոպիտ է վարվել ուղևորների հետ։
Դատելով «Զվարթնոց» օդանավակայանի կայքից՝ ընկերության ինքնաթիռը, այնուամենայնիվ, Ստամբուլ է մեկնել այսօր առավոտյան՝ ժամը 08:03-ին, թեև թռիչքը նախատեսված էր հուլիսի 8-ին՝ ժամը 18:10-ին։
Հիշեցնենք` ավիաընկերությունը սկսել է Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնել այս տարվա փետրվարի 2-ից շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին:
«Flyone Armenia»-ն 2021 թվականի հոկտեմբերի 27-ին է ստացել ավիափոխադրողի վկայական։ Թռիչքներ է իրականացնում մի քանի ուղղություններով՝ Մոսկվա,
Լիոն, Փարիզ, Ստամբուլ,
Բեյրութ։ Ընկերության ավիապարկը բաղկացած է Airbus A320 ինքնաթիռներից։ Ընկերությունը պատկանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։