https://armeniasputnik.am/20220709/qristvosi-ardzani-teghadrman-ashkhatanqnery-meknarkecin-tsarukjany-nerkajacrec-ir-tsragrery-44985257.html
Քրիստոսի արձանի տեղադրման աշխատանքները մեկնարկեցին. Ծառուկյանը ներկայացրեց իր ծրագրերը
Քրիստոսի արձանի տեղադրման աշխատանքները մեկնարկեցին. Ծառուկյանը ներկայացրեց իր ծրագրերը
Չնայած լրագրողների բոլոր հորդորներին ու հարցադրումներին՝ Ծառուկյանը չասաց, թե որքան գումար է նախատեսում ծախսել հուշարձանային համալիրի վրա։ 09.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-09T17:37+0400
2022-07-09T17:37+0400
2022-07-09T18:35+0400
հայաստան
գագիկ ծառուկյան
հիսուս քրիստոս
արձան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/11/27961501_0:0:1601:901_1920x0_80_0_0_5751c28ecb56e30b89ee8e159920ef3a.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. 2528 մ բարձրությամբ Հատիս լեռան վրա մեկնարկեցին Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքները:Մոտ մեկ շաբաթում Հատիս լեռ տանող 8-9 կիլոմետրանոց ճանապարհ է փորվել, հենց այդ ճանապարհով էլ անցան բոլոր հյուրերը, հայկական ու արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Տեղում նաև ճոպանուղի է կառուցվելու։«Այն տեմպով, որով այդ հսկա ճանապարհն է բացվել, կընթանան նաև մնացած աշխատանքները»,- հավաստիացրեց Ծառուկյանը՝ ավելացնելով, որ աշխատանքների ավարտը կազդարարվի երեք տարի հետո:Նրա խոսքով` հուշարձանային համալիրի տարածքում կլինի թանգարան, որտեղ կներկայացվեն ցուցանմուշներ՝ կապված Քրիստոսի կյանքի, ծննդյան և հարության հետ։ «Համալիրի տարածքը կկանաչապատվի, կլինեն հյուրանոցների ու սրճարանների համար նախատեսված գոտիներ»,- ասաց նա։Չնայած լրագրողների բոլոր հորդորներին ու հարցադրումներին՝ Ծառուկյանը չասաց, թե որքան գումար է նախատեսում ծախսել հուշարձանային համալիրի վրա։ Հիմնարկեքի արարողությանը ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։Հիշեցնենք` Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին Ծառուկյանը տեղեկացրել էր հունվարի 14-ին և ընդգծել` նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում, որի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն էր։ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ` միայն արձանի բարձրությունը (առանց պատվանդանի) պետք է լինի 33 մետր։Մարտի 24-ին Հայ առաքելական եկեղեցին հանդես եկավ հայտարարությամբ` Գագիկ Ծառուկյանին հորդորելով զերծ մնալ Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստումից։ Նշվում էր, որ նման արձանը հակասում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։ Սակայն եկեղեցու դիրքորոշումը Ծառուկյանին հետ չպահեց իր մտքից, ավելին` նա ի պատասխան 3 հակափաստարկ ներկայացրեց ու շարունակեց նախագծի իրագործումը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին կառավարության նիստում հայտարարեց, որ դեմ չեն Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու նախաձեռնությանը: Ավելին` Փաշինյանը պետական կառավարման մարմիններին հանձնարարեց սեղմ ժամկետում ընդունել ենթաօրենսդրական ակտեր, որոնք անհրաժեշտ են նախաձեռնությունը իրականացնելու համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/11/27961501_0:0:1423:1067_1920x0_80_0_0_9074a72fdcca12dd00e6d9d95dd42e00.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, գագիկ ծառուկյան, հիսուս քրիստոս, արձան
հայաստան, գագիկ ծառուկյան, հիսուս քրիստոս, արձան
Քրիստոսի արձանի տեղադրման աշխատանքները մեկնարկեցին. Ծառուկյանը ներկայացրեց իր ծրագրերը
17:37 09.07.2022 (Թարմացված է: 18:35 09.07.2022) Չնայած լրագրողների բոլոր հորդորներին ու հարցադրումներին՝ Ծառուկյանը չասաց, թե որքան գումար է նախատեսում ծախսել հուշարձանային համալիրի վրա։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. 2528 մ բարձրությամբ Հատիս լեռան վրա մեկնարկեցին Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքները:
«Ցանկացանք այնպիսի տեղ կառուցել, որ Հայաստանի որ անկյունից էլ նայես, երևա, ինչպես Բրազիլիայում է։ Ամենակարևորը, որ մենք կարողանանք մեր ժողովրդին համախմբել»,- ասաց գործարար Գագիկ Ծառուկյանը, որը նախաձեռնության հեղինակն է։
Մոտ մեկ շաբաթում Հատիս լեռ տանող 8-9 կիլոմետրանոց ճանապարհ է փորվել, հենց այդ ճանապարհով էլ անցան բոլոր հյուրերը, հայկական ու արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Տեղում նաև ճոպանուղի է կառուցվելու։
«Այն տեմպով, որով այդ հսկա ճանապարհն է բացվել, կընթանան նաև մնացած աշխատանքները»,- հավաստիացրեց Ծառուկյանը՝ ավելացնելով, որ աշխատանքների ավարտը կազդարարվի երեք տարի հետո:
Նրա խոսքով` հուշարձանային համալիրի տարածքում կլինի թանգարան, որտեղ կներկայացվեն ցուցանմուշներ՝ կապված Քրիստոսի կյանքի, ծննդյան և հարության հետ։ «Համալիրի տարածքը կկանաչապատվի, կլինեն հյուրանոցների ու սրճարանների համար նախատեսված գոտիներ»,- ասաց նա։
Չնայած լրագրողների բոլոր հորդորներին ու հարցադրումներին՝ Ծառուկյանը չասաց, թե որքան գումար է նախատեսում ծախսել հուշարձանային համալիրի վրա։ Հիմնարկեքի արարողությանը ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Հիշեցնենք` Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին
Ծառուկյանը տեղեկացրել էր հունվարի 14-ին և ընդգծել` նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում, որի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն էր։
ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ` միայն արձանի բարձրությունը (առանց պատվանդանի) պետք է լինի 33 մետր։
Մարտի 24-ին Հայ առաքելական եկեղեցին
հանդես եկավ հայտարարությամբ` Գագիկ Ծառուկյանին հորդորելով զերծ մնալ Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստումից։ Նշվում էր, որ նման արձանը հակասում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։ Սակայն եկեղեցու դիրքորոշումը Ծառուկյանին հետ չպահեց իր մտքից, ավելին` նա ի պատասխան
3 հակափաստարկ ներկայացրեց ու շարունակեց նախագծի իրագործումը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին կառավարության նիստում հայտարարեց, որ դեմ չեն Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու նախաձեռնությանը: Ավելին` Փաշինյանը պետական կառավարման մարմիններին հանձնարարեց սեղմ ժամկետում ընդունել ենթաօրենսդրական ակտեր, որոնք անհրաժեշտ են նախաձեռնությունը իրականացնելու համար: