00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շռնդալից նախագիծ է․ Վահան Քերոբյանը՝ Քրիստոսի արձանի մասին

© Sputnik / Asatur YesayantsՎահան Քերոբյան
Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2022
Վահան Քերոբյան
Բաժանորդագրվել
Էկոնոմիկայի նախարարի խոսքով` կստորագրվի հուշագիր, որով կառավարությունն իր օժանդակությունը կհայտնի այս նախագծին։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի հուշարձան համալիրի կառուցումը զբոսաշրջային մեծ նախագիծ է, և կառավարությունն ամեն կերպ կօժանդակի դրա իրագործմանը։

«Իրոք շռնդալից և մեծ մասշտաբի, գուցե ամենամեծ մասշտաբի զբոսաշրջային նախագիծն է Հայաստանում, և մենք, ինչպես այլ ներդրումների պարագայում, այս դեպքում էլ պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի նախագիծը որքան հնարավոր է արագ և առանց խոչընդոտների իրականություն դառնա»,- ասել է Քերոբյանը լրագրողների հետ զրույցում։

Նա հավելել է՝ այսօր եկել են Հատիս լեռան մոտ, որպեսզի հասկանան կառավարության անելիքները։
«Բոլոր խնդիրները հընթացս լուծելու համար կստեղծենք աշխատանքային խումբ, որը նախագծի օժանդակությունը ամեն կերպ կապահովի»,– ասել է Քերոբյանը։
Հիշեցնենք` Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին Ծառուկյանը տեղեկացրել էր հունվարի 14-ին և ընդգծել` նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում, որի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն էր։
ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ` միայն արձանի բարձրությունը (առանց պատվանդանի) պետք է լինի 33 մետր։
Մարտի 24-ին Հայ առաքելական եկեղեցին հանդես եկավ հայտարարությամբ` Գագիկ Ծառուկյանին հորդորելով զերծ մնալ Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստումից։ Նշվում էր, որ նման արձանը հակասում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։ Սակայն եկեղեցու դիրքորոշումը Ծառուկյանին հետ չպահեց իր մտքից, ավելին` նա ի պատասխան 3 հակափաստարկ ներկայացրեց ու շարունակեց նախագծի իրագործումը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին կառավարության նիստում հայտարարեց, որ դեմ չեն Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու նախաձեռնությանը: Ավելին` Փաշինյանը պետական կառավարման մարմիններին հանձնարարեց սեղմ ժամկետում ընդունել ենթաօրենսդրական ակտեր, որոնք անհրաժեշտ են նախաձեռնությունը իրականացնելու համար:
Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքները մեկնարկեցին այսօր։
Լրահոս
0