00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայաստան ասելիս աչքերս բերանիցս առաջ են խոսում». Նորա Արմանին իր դերերի ու հայրենիքի հետ

© Sputnik / Aram NersesyanՆորա Արմանի
Նորա Արմանի - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2022
Նորա Արմանի
Բաժանորդագրվել
Թատրոնի և կինոյի դերասանուհի Նորա Արմանին Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է իր արմատների, ազգանվան պատմության, Հայաստանում ապրելու զգացողության մասին, կատակել Ջորջո Արմանիի հետ բարեկամական կապի վերաբերյալ:
Դերասանուհին խոստովանել է, որ դեռ չի խաղացել իր երազած Լեդի Մակբեթի դերը, անդրադարձել է ինքնության պահպանման խնդրին ու վտանգներին սփյուռքում: Նա չի ընդունում խաղաղության դարաշրջան հաստատելու քաղաքականությունն առանց Ցեղասպանության ճանաչման ու հատուցման։

Սա Երևանն է, այստեղ ես տանն եմ

Նորա Արմանին ծնվել է Կահիրեում, ուսում ստացել Լոնդոնում, հանդես եկել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում և աշխարհի այլ երկրներում։ 2021 թվականից ՀՀ քաղաքացի է։ Հարցին, թե որտե՞ղ է իր տունը, առանց հուզմունքի չի կարող պատասխանել․ «Այս հարցը որ տալիս են՝ աչքերս բերանիցս առաջ են խոսում։ Այստեղ ես ինձ տանն եմ զգում։ Օրս արագ է անցնում, հազար ու մի բան կա անելու, բայց ամեն ինչ կատարում եմ հաճույքով, ժպիտով»,- ասում է դերասանուհին և հավելում, որ փոքրիկ բնակարան է ձեռք բերել Երևանում։

Տաղանդավոր, բայց համեստ

Իր բազմաշերտ գործնեությունը՝ թատրոնը, կինոն, ռեժիսուրան, պրոդյուսերությունը, դասախոսությունը, փորձել է կյանքում միաժամանակ չիրականացնել։ Հիշում է, որ կարիերայի սկզբում ասում էին՝ Նորա՛, կենտրոնացիր մեկ բանի վրա․ մեկը՝ կինոյի աստղ է, մյուսը՝ թատրոնի, երրորդը՝ գիրք է գրում․․․ «Իմ պարագայում չեմ կարող ասել, որ բոլոր ասպարեզներում հրաշալի եմ և տաղանդավոր, բայց քանի որ ժամանակ առ ժամանակ կենտրոնանաում եմ միայն մի ոլորտի վրա, կարծում եմ, ինչ-որ ձևով արդարացնում եմ»,- ասում է Նորան։
Վերջերս Նորան նկարահանվել է Netflixi «Absolute Dominion» («Բացարձակ գերիշխանություն») սերիալում։ Ֆիլմը կրոնական գերակայությունների մասին է, որում դերասանուհին մարմնավորել է միջազգային կազմակերպության տնօրենի, որը համատարած տեռորիզմի պայմաններում մարդասիրություն է քարոզում։ Ներկա պահին ֆիլմը հետարտադրական փուլում է։

Մի ազգանվան պատմություն

Հնչեղ ու հայտնի ազգանվան և Ջորջո Արմանիի հետ ազգակացական կապի վերաբերյալ հարցին մեր հայրենակցուհին պատասխանում է կատակով․ «Բարեկա՞մ ենք․․․Օ՜, այո՜, հորեղբայրս է, բայց ինձ վռնդել է ընտանիքից, որովհետև դերասանությամբ եմ զբաղվում», - ասում է Նորան և լիաթոք ծիծաղում։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա նրա իտալացի ընկերները ասում են, որ Արմանի ազգանունը, իրականում, իտալական արմատ չունի։ Հավանաբար, Ջորջո Արմանին հայկական արմատներ ունի, որոնց մասին դեռևս չի խոստովանել։
Հետաքրքրվեցինք, արդյո՞ք, խաղալով 4 լեզուներով, ունենալով «յան»-ով չավարտվող ազգանուն, նրա խաղընկերները, գործընկերները գիտեն, որ հայ է։ «Ոմանք կարծում են՝ իտալացի եմ։ Արաբական երկրներում, որտեղ խաղացել եմ, «արմանի» արաբերենով և պարսկերենով նշանակում է «հայ»։ Այնպես որ, դա շուտ է բացահայտվում, և ես չեմ թաքցնում»,- ասում է Նորան։ Նրա իսկական ազգանունը Էքսերջյան է, իսկ Արմանին բեմական ազգանունն է՝ Արմինե մայրիկի անվան ձևափոխած տարբերակը։ Նորան պատմում է, որ երբ իր մայրը մահացավ, նախկին ամուսնու՝ Ժիրայր Փափազյանի մայրը, հիմա նույնպես լուսահոգի Նորա Ազատյանն ասաց․ «Հիմա ես կլինեմ մայրիկդ»։ Եվ հենց սկեսուր-մայրիկն էր, որ մի օր ասաց․ «Ես գտա քեզ համար շատ լավ բեմական անուն՝ Արմանի։ Հեշտ է գրելը, «հայ» է նշանակում և մայրիկիդ հանդեպ հարգանքի նշան է»։

Լեդի Մակբեթի սպասումով

Խաղացած բազմաթիվ դերերի մեջ դերասանուհին դեռ ունի երազանք՝ մարմանավորել Լեդի Մակբեթին։ Մինչ օրս այն չխաղալու պատճառները շատ են, հիմնականում՝ բազմազբաղությունը։ Վերջերս թվաց, թե եկավ ժամանակը կրկին կենտրոնանալ թատրոնի վրա, բայց հիմա էլ եկավ կորոնավիրուսը...
Բայց նույնիսկ այդ ժամանակ Նյու-Յորքում խաղացել է Պրեսնյակով եղբայրների «Տեռորիզմ» ներկայացման մեջ։ Նորան մարմնավորում էր 2 դեր։ Մեկը՝ տարեց կնոջ, մյուսը՝ հոգեբույժի։ Դադարից հետո հիմա վերամշակել է իր հայտնի մոնոներկայացումն ու վերանվանել «Դարձյալ բազմոցին Նորա Արմանիի հետ»։ Վերջերս այն խաղացել է Նյու-Յորքում, Մոնրեալում, Տորոնտոյում, այժմ էլ պատրաստվում է հուլիսի 27-ին խաղալ Ամերիկյան համալսարանի բեմում, հույս հայտնելով մի օր խաղալ նաև հայերեն։

Երկու մասնագիտությունների մեկտեղում

Մասնագիտությամբ սոցիոլոգ Նորա Արմանին ասում է, որ իր առաջին մագիստրոսական հավաստագիրը ստացել է հենց այդ ոլորտում և, ուզած-չուզած, անկախ իրենից, այդ ակնոցով է նայում ամեն ինչին և վերլուծում է։ Վերջերս ստացել է իր երկրորդ դիպլոմն ու իր ողջ մասնագիտական ներուժը ներդրել է շուրջ 10 տարի առաջ հիմնադրված «Rated SR Socially Relevant Film Festival New York» (սոցիալական հարցերը արտացոլող) ֆիլմերի փառատոնի մեջ։ «Օր մը նստած էի, երկնքեն կարծես մեկը այդ գաղափարը այսպես առջևս իջեցրեց, ասացի՝ վա՛յ, ասիգա ճիշտ ինձ պետք եղածն է, և իմ եղած բոլոր հետաքրքրությունները միավորվեցին»,- պատկերավոր պատմում է սոցիոլոգ-դերասանը։
Փառատոնն ունի սոցիոլոգիական ուղղվածություն, բայց առաջնայինը ֆիլմի որակն է։ «Կարող է շատ կարևոր սոցիոլոգիական հարց է բարձրացված, բայց եթե ֆիլմը լավ չի նկարահանված, փառատոնին չի մասնակցում»,- ասում է փառատոնի տնօրենը։ Միջազգային փառատոնի գործունեության 9 տարիների ընթացքում շուրջ 600 ֆիլմ է ցուցադրվել, մշտապես ունենալով մասնակիցներ Հայաստանից, մի տարի, նույնիսկ 11 ֆիլմ։ Հիմա էլ բաց է հայտերը ընդունելու համար։

«Ինքնությունները քարի մեջ քանդակված բան մը չեն»

Նորա Արմանին չի ժխտում, որ սփյուռքը, որը բնակչության թվով մոտ 3 անգամ մեծ է, քան Հայաստանը, ունեցել է և ունի ազգապահպանման խնդիր։ Նրա բնորոշմամբ՝ «երկրները, ժողովուրդները, ինքնությունները քարի մեջ քանդակված բան մը չեն»։ Միշտ շարժուն են, միշտ փոփոխությունների են ենթարկվում։
«Երբ մեր ինքնությունը վտանգված է, հանկարծ ավելի հայ ենք զգում մեզ, երբ որ ամեն ինչ լավ է, երջանիկ ենք, մեքենա ենք գնում, հագուստներ, խրախճանքների ենք մասնակցում և շատ չենք մտածում հայ լինելու կամ չլինելու մասին»,- ասում է Նորան և շարունակում թեման պատկերավոր օրինակներով։
«Այն երկրներում, որտեղ հայերը տեղացիներից իրենց հեռու են զգում՝ կրոնով, լեզվով, մտածելակերպով, այնտեղ ավելի ուժեղ ձևով կարողանում են իրենց հայ պահել։ Իսկ այն երկրներում, որտեղ տեղի քաղաքականությունը արտոնում է փոքրամասնությունների ձուլումը տեղացիներին, այդ պարագայում ավելի հեշտ է կորցնել ինքնությունը»։

Չէի ասի՝ մոռանանք, ուրանանք և անցնենք առաջ

Նորա Արմանիի ընտանիքը Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են։ Խաղաղության դարաշրջանի նոր պայմաններում դերասանուհին վտանգը, նախ և առաջ, տեսնում է անցյալի, պատմության մոռացության մեջ։ «Պետք չէ խեղաթյուրել, պետք չէ մոռացության մատնել, բայց չպետք է նաև, որ դա դառնա մեր էության ուղն ու ծուծը։ Օր մը պիտի՞ անցնենք առաջ կամ ոչ։ Շատ կարևոր հարց է մեզ համար»,- ասում է Նորան։ Նա հիշում է մայրական մեծ տատիկին, որն ամբողջ մանկության ժամանակ պատմում էր հուշերն ու ասում՝ գրի՛ առ, որովհետև մի օր պետք է գալու։ Այդ ժամանակ Նորան շատ փոքր էր, բայց մի քանի դրվագ հիշողության մեջ մնացել է, որոնք օգտագործում է իր մոնոներկայացումներում։
«Նյութը բացվում է, բայց չէի ասի՝ մոռանանք, ուրանանք և անցնենք առաջ»,- արձանագրում է Նորա Արմանին։

Երկակի ստանդարտներ, կամ արվեստի ուժը

Հարցին թե, արդյոք արվեստագետները դեր կամ անելիք ունե՞ն քաղաքական գործընթացներում, Նորան պատասխանում է արվեստի միջոցով խնդրի մասին խոսելու մասնավոր դեպքի օրինակով։ «Երբ Էդինբուրգի փառատոնում Ժիրայր Փափազյանի հետ խաղացինք «Արարատ» ներկայացման մեջ, տեղական թերթերից մեկի արվեստի բաժնում անգլերեն և ֆրանսերեն լեզուներով հրաշալի հոդված լույս տեսավ, որի մեջ նշվում էր՝ «կոտորածը, ջարդերը, թուրքերը, 1,5 մլն հայերը»։
Իսկ նույն թերթի քաղաքական բաժնի մեջ գրում էին՝ «այսպես կոչված, ցեղասպանություն»։ Հիմա մեծ առաջադիմություն կա, ոչ ոք այդպես չի ասում․ կա՛մ բոլորովին չեն գրում, կա՛մ ասում են՝ «Հայոց ցեղասպանություն»։ Դա արդեն մեծ քայլ առաջ է և՛ ներկայացման ուժի, և՛ ներկայացված պատմության արդյունքի առումներով։
Լրահոս
0