Շուրջ 16 հազար ոստիկաններ կներգրավվեն Բայդենի՝ Իսրայել կատարելիք այցի ժամանակ

© AFP 2023 / CHANDAN KHANNAԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդեն - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախապատրաստությունն իրականացվել է երկու ամիս՝ հրշեջների, անվտանգության ընդհանուր ծառայության («ՇԱԲԱԿ») և ԱԳՆ-ի հետ համատեղ։ Գործողությունը ստացել է «Կապույտ վահան -3» անվանումը։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչ Միխայել Զինգերմանը հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ Իսրայել կատարելիք այցի ժամանակ կներգրավվեն առնվազն 16 հազար ոստիկան: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Դա աննախադեպ թիվ է»,- հայտնել է Զինգերմանը:

Ոստիկանության աշխատակիցները կապահովեն անվտանգությունը, հասարակական կարգը և, որքան հնարավոր է՝ անխափան երթևեկությունը։ Զինգերմանի խոսքով՝ հիմնական խնդիրներից մեկն այն է, որ «քաղաքացիների կենսամակարդակին ու բնականոն ռիթմին հասցված վնասը» նվազագույնը լինի:

Նախապատրաստությունն իրականացվել է երկու ամիս՝ հրշեջների, անվտանգության ընդհանուր ծառայության («ՇԱԲԱԿ») և ԱԳՆ-ի հետ համատեղ։ Գործողությունը ստացել է «Կապույտ վահան-3» անվանումը։
Սպասվում է մի շարք մայրուղիների կարճատև փակում. քաղաքացիներին կոչ են անում հետևել ոստիկանության, ինչպես նաև օդանավակայանի վարչակազմի նորություններին:
Բայդենը հուլիսի 13-16-ը կայցելի Իսրայել, Հորդանան գետի արևմտյան ափ ու Սաուդյան Արաբիա իր նախագահության առաջին մերձավորարևելյան շրջագայության շրջանակում:
Լրահոս
0