00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սևանա լճի մակարդակն իջել է 3 սմ-ով

© Sputnik / Aram NersesyanՍևանա լիճ
Սևանա լիճ - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2022
Սևանա լիճ
Բաժանորդագրվել
Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հուլիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 13.351 մլն մ³:
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Սևանա լճի մակարդակը հուլիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3 սմ-ով և կազմել 1900.7 մ (10.07.22թ.)։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Ըստ հաղորդագրության` այս ցուցանիշը անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 5 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 28 սմ-ով։
Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հուլիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 13.351 մլն մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից հուլիսի 10-ը ներառյալ՝ 52.058 մլն մ³:
Արփա-Սևան ջրատարով հուլիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.779 մլն մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հուլիսի 10-ը ներառյալ՝ 146.737 մլն մ³:
Կառավարությունն Արաքսը կվերադարձնի իր նախկին հունը. սահմանին խնդիրներ են ծագել
Լրահոս
0