00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԱԾ-ում պետական դավաճանության 10 քրգործ է քննվում. դատախազությունը տվյալներ է ներկայացրել

© Photo : Unsplash / Clint PattersonԵրիտասարդը համակարգչի առջև
Երիտասարդը համակարգչի առջև - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2022
Բաժանորդագրվել
Դատախազությունից նշում են, որ հանցագործությունները կատարվում են սոցիալական ցանցերի միջոցով, հիմնականում`«Ֆեյսբուքով», «Տիկ Տոկով», «Օդնոկլասնիկիով»։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում կատարված պետական դավաճանության դեպքերով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ներկա պահին քննվում է 10 քրեական գործ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Որպես մեղադրյալ ներգրավված են 43 անձիք, որոնցից 10-ը գտնվում է կալանքի տակ:
«Նույն ժամանակահատվածին վերաբերող պետական դավաճանության դեպքերով հարուցված 3 քրեական գործ 12 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, նրանցից 11-ը գտնվում է կալանքի տակ»,- ասված է հաղորդագրությունում:
Դատախազությունից նշում են, որ հանցագործությունները կատարվում են սոցիալական ցանցերի միջոցով, հիմնականում`«Ֆեյսբուքով», «Տիկ Տոկով», «Օդնոկլասնիկիով»։ Օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները այդ սոցցանցերում անհատական օգտահաշիվներ են բացում հայուհիների անհատական տվյալներով և թիրախավորում են զինվորական համազգեստով կամ զինվորական ծառայության հետ կապն այլ կերպ հաստատող տեղեկություններ պարունակող օգտահաշիվների օգտատերերին։
«Եղել են նաև այնպիսի դեպքեր, որ զինծառայողները տեղեկացված չեն եղել իրենց համացանցային հաղորդակցի կարգավիճակի մասին ու ինտիմ բնույթի հարցերի շուրջ ծավալած զրույցների արդյունքում վերջինին սիրաշահելու և իրենց շփումը շարունակական դարձնելու նպատակով, նրան փոխանցել են ծառայության բերմամբ իրենց հայտնի դարձած պետական, ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ»,- նշված է մամուլի հաղորդագրությունում:
Հավաքագրված ՀՀ քաղաքացիների հետ շփումները համացանցային տիրույթից բացի երբեմն տեղափոխվել են իրական կյանք: Առկա փաստական տվյալների համաձայն, օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների և հավաքագրված ՀՀ քաղաքացիների միջև հանդիպումները կազմակերպվել են հիմնականում Թուրքիայի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի տարածքներում:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հուլիսի 11-ին հաղորդագրություն է տարածել, թե ևս մեկ պետական դավաճանության դեպք է բացահայտել, որը տեղի է ունեցել 2021 թվականին։ Զինծառայողն ասել է, թե նման քայլի է գնացել, որովհետև գումարի կարիք է ունեցել։ Տեղեկություններ է փոխանցել զորամասի, մարտական դիրքերի, հրամանատարական կազմի անհատական և ծառայողական տվյալներ, ինչպես նաև տարբեր լուսանկարներ է ուղարկել մարտական դիրքերի, զորամասի շինությունների և այլն։ Զինծառայողը կալանավորվել է։
Լրահոս
0