Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու պահանջ գոյություն չունի. Սաղաթելյան

© Sputnik / Aram NersesyanԻշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2022
Իշխան Սաղաթելյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Սաղաթելյանը պարզել է, որ համաշխարհային էներգետիկ ճգնաճամի համապատկերում Ադրբեջանը` որպես նավթ ու գազ ունեցող երկիր, եվրոպական երկրների համար դարձել է ավելի հետաքրքիր, քան «ժողովրդավարական բաստիոն Հայաստանը»։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Եվրոպական խորհրդարանում Հայաստանի և Արցախի շահերը պատշաճ կերպով ներկայացված չեն։ Այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը` ներկայացնելով Ստրասբուգում՝ Եվրոպական խորհրդարանում ունեցած հանդիպումների արդյունքները։
«Այդ հանդիպումների արդյունքում ակնհայտ դարձավ, որ Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը, ինչպես նաև ԱԳՆ-ն պատշաճ կերպով չեն ներկայացնում և պաշտպանում Հայաստանի Հանրապետության, Արցախի և հայ ժողովրդի շահերը»,- ասաց նա։
Սաղաթելյանը նաև հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների այն պնդումը , թե կա միջազգային պահանջ և կոնսենսուս Արցախի իկարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու, առնվազն իր տպավորությամբ, գոյություն չունի։

«Գոյություն ունի խաղաղության հասնելու պահանջ, բայց երբ մենք մանրամասն ու հիմնավոր կերպով բացատրում ենք, որ մենք դեմ չենք խաղաղությանը, ու հայ ժողովուրդը ձգտում է այդ խաղաղությանը, բայց այդ խաղաղությունը չի կարող լինել մեր հայրենազրկման գնով և պարտադրված խաղաղությունը չի կարող տարածաշրջանում բերել կայունություն, այս հիմնավորումներն իրենց համար շատ հասկանալի էին»,- ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով, հանդիպումների ընթացքում պարզ է դարձել նաև, որ աշխարհաքաղաքական նոր իրավիճակում ու համաշխարհային էներգետիկ ճգնաճամի համապատկերում Ադրբեջանը` որպես նավթ ու գազ ունեցող երկիր, եվրոպական երկրների համար դարձել է ավելի հետաքրքիր, քան «ժողովրդավարական բաստիոն Հայաստանը»։
«Դիմադրություն» շարժման համակարգողը նաև հայտնեց, որ այս օրերին թուրք-ադրբեջանական տանդեմը ՀՀ ընդդիմությանը միջազգային հարթակներում փորձում է ներկայացնել որպես ռևանշիստական ուժերի, ինչը շատ հաճախ ստանում է ՀՀ իշխանությունների աջակցությունը։
Տեղեկացնենք, որ Իշխան Սաղաթելյանը հուլիսի 5-ին աշխատանքային այցով մեկնել էր Ստրասբուրգ, որտեղ հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ Պետեր Վիտանովի, Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասի, խորհրդարանի ECR քաղաքական խմբի փոխնախագահ Չառլի Վայմերի և Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահ Հեիդի Հաութալայի հետ։
Որևէ մեկը չի կարող խոսել նշաձող իջեցնելու մասին. բողոքի ակցիա Արցախում
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Արցախի շուրջ անվտանգության մարտահրավերները և ադրբեջանական շարունակական ագրեսիան։
Սաղաթելյանը կարևորել է Արցախի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և կարգավիճակի հարցը` որպես Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և հակամարտության կարգավորման միջոց։ Շեշտվել է, որ հայ ժողովրդի համար անընդունելի է որևէ լուծում, որով Արցախը կլինի Ադրբեջանի կազմում։
Եվրոպացի գործընկերներին են ներկայացվել նաև «Դիմադրություն» շարժման նպատակներն ու առաջիկա ծրագրերը, քննարկվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։
Լրահոս
0