https://armeniasputnik.am/20220711/chalabjani-gvortsvov-qnnichn-u-datakhazy-kvoptvoren-khakhtum-en-sahmanvats-yntacakargy-pashtpanner-45024023.html
Չալաբյանի գործով քննիչն ու դատախազը կոպտորեն խախտում են սահմանված ընթացակարգը. պաշտպաններ
Չալաբյանի գործով քննիչն ու դատախազը կոպտորեն խախտում են սահմանված ընթացակարգը. պաշտպաններ
Փաստաբանները բոլոր ԶԼՄ-ների, իրավապաշտպան կազմակերպությունների և անձանց, միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրում են «այս աղաղակող ամենաթողության և... 11.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-11T12:29+0400
2022-07-11T12:29+0400
2022-07-11T12:39+0400
ավետիք չալաբյան
կալանք
դատ
դատախազ
քննիչ
պաշտպան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/18/44113308_0:0:1483:835_1920x0_80_0_0_4675fa0f4fcafa2eceab8a8a0b37c715.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով քննիչն ու դատախազը կոպտորեն խախտում են քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգը՝ նրան ապօրինաբար անազատության մեջ պահելու համար։ Այս մասին ասված է Չալաբյանի պաշտպանների տարածած հրատապ հաղորդագրության մեջ։Ինչպես հայտնել ենք, երեկ՝ հուլիսի 10-ին, դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մասնակի բավարարեց քննիչի միջնորդությունը։Պաշտպանները տեղեկացրել են, որ երեկ քննիչը, «կոպտորեն խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ ծանուցման կարգն ու ժամկետները», ուղարկել է ծանուցում առ այն, որ այսօր՝ 12։00-ին «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացնելու է վարույթային գործողություն՝ գործի նյութերի ծանոթացում։Նշենք, որ միայն այս գործողությունից հետո կարող է քննիչը մեղադրական եզրակացությունն ուղարկել հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։Պաշտպանները բոլոր լրատվամիջոցների, իրավապաշտպան կազմակերպությունների և անձանց, միջազգային կառույցների ուշադրությունն են հրավիրում «այս աղաղակող ամենաթողության և անօրինականության փաստի վրա»։Հիշեցնենք, որ Չալաբյանի կալանքը երկարաձգելու համար հապճեպ միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը չէր հաստատել գործի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը վերադարձրել էր նախաքննության մարմին` նախաքննությունը շարունակելու ցուցումով։Ավետիքը լավ է զգում, բոլորից հանգիստ է. Չալաբյանի կինը պատմել է անելիքների մասինԱվետիք Չալաբյանը ձերբակալվել է ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/18/44113308_164:0:1483:989_1920x0_80_0_0_263e02800e4871843a9bf956f56d6ae1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ավետիք չալաբյան, կալանք, դատ, դատախազ, քննիչ, պաշտպան
ավետիք չալաբյան, կալանք, դատ, դատախազ, քննիչ, պաշտպան
Չալաբյանի գործով քննիչն ու դատախազը կոպտորեն խախտում են սահմանված ընթացակարգը. պաշտպաններ
12:29 11.07.2022 (Թարմացված է: 12:39 11.07.2022) Փաստաբանները բոլոր ԶԼՄ-ների, իրավապաշտպան կազմակերպությունների և անձանց, միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրում են «այս աղաղակող ամենաթողության և անօրինականության փաստի վրա»։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով քննիչն ու դատախազը կոպտորեն խախտում են քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգը՝ նրան ապօրինաբար անազատության մեջ պահելու համար։ Այս մասին ասված է Չալաբյանի պաշտպանների տարածած հրատապ հաղորդագրության մեջ։
Ինչպես
հայտնել ենք, երեկ՝ հուլիսի 10-ին, դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մասնակի բավարարեց քննիչի միջնորդությունը։
«Մեր պաշտպանյալի ապօրինի կալանքի ժամկետն ապօրինաբար երկարացրեց ևս 15 օրով։ Մենք նաև ասել էինք, որ դա արվում է զուտ այն բանի համար, որպեսզի քննիչն ու դատախազը հասցնեն գործն ուղարկել դատարան՝ Չալաբյանի կալանքի պայմաններում։ Հակառակ դեպքում, եթե Չալաբյանը հուլիսի 12-ին հայտնվեր ազատության մեջ, ապա գործը դատարան ուղարկելու դեպքում դատարանը կալանքի հարց չէր քննարկելու»,- նշված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանները տեղեկացրել են, որ երեկ քննիչը, «կոպտորեն խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ ծանուցման կարգն ու ժամկետները», ուղարկել է ծանուցում առ այն, որ այսօր՝ 12։00-ին «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացնելու է վարույթային գործողություն՝ գործի նյութերի ծանոթացում։
Նշենք, որ միայն այս գործողությունից հետո կարող է քննիչը մեղադրական եզրակացությունն ուղարկել հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։
«Եթե քննիչը պահպաներ օրենքով նախատեսված՝ ծանուցման առնվազն 2-օրյա ժամկետը, ապա վարույթն իրականացնող մարմինը, միևնույն է՝ չէր հասցնելու գործն ուղարկել դատարան, քանի որ չէր կարողանալու ապահովել կալանքի ժամկետի ավարտից ամենաուշը 15 օր առաջ գործը դատարան ուղարկելու պայմանը»,- նշում են փաստաբանները։
Պաշտպանները բոլոր լրատվամիջոցների, իրավապաշտպան կազմակերպությունների և անձանց, միջազգային կառույցների ուշադրությունն են հրավիրում «այս աղաղակող ամենաթողության և անօրինականության փաստի վրա»։
Հիշեցնենք, որ Չալաբյանի կալանքը երկարաձգելու համար հապճեպ միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը չէր հաստատել գործի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը վերադարձրել էր նախաքննության մարմին` նախաքննությունը շարունակելու ցուցումով։
Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։