ԵՀ–ն ռուսական գազի գների սահմանաչափի վերաբերյալ առաջարկներ դեռ չունի

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցԳազատար
Գազատար - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2022
Գազատար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եվրահանձնաժողովը ի գիտություն է ընդունել ռուսական գազի գների վերաբերյալ առաջարկը։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Եվրահանձնաժողովն այս պահին ռուսական գազի առավելագույն գին սահմանելու առաջարկներ չունի։ Այս մասին լրագրողներին հայտնել է տնտեսության հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին։
«Դա գործիքներից մեկն է, որը մենք կարող էինք ընդունել, քննարկում ենք։ Ներկա պահին ԵՀ–ն գների սահմանաչափի վերաբերյալ առաջարկներ չունի», – ասել է նա։
Ջենտիլոնին հավելել է, որ ԵՀ–ում ի գիտություն են ընդունել այն փաստը, որ ԵՄ տարբեր երկրներ հանդես են գալիս այդ առաջարկով։
Առավելագույնը` 40-60 դոլարի մակարդակում. ԱՄՆ–ն քննարկում է ռուսական նավթի գինը
Արևմտյան երկրները հակառուսական պատժամիջոցներ են սահմանել Ուկրաինայի իրավիճակի պատճառով։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ աշխարհի տնտեսությանը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Արևմուտքի երկրները վաղ թե ուշ պետք է ուշքի գան, նրանք պրագմատիկ և ցինիկ են, իսկ երբ հասկանան, որ պատժամիջոցները հարվածում են իրենց, ավելի կառուցողական կլինեն Ռուսաստանի հետ երկխոսության հարցում։
Եվրոպան փորձում է փոխարինել ռուսական էներգակիրները, ինչը հանգեցնում է գների բարձրացման
Լրահոս
0