Էրդողանն ու Պուտինը հեռախոսով քննարկել են հացահատիկի հարցն ու Սիրիայի հետ կապված իրավիճակը

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը. արխիվային լուսանկար
Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պուտինն ու Էրդողանը քննարկել են հացահատիկի արտահանման համար Սև ծովով անվտանգ միջանցքներ ստեղծելու հարցը։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակն ու հացահատիկի խնդրի լուծմանն առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում է Էրդողանի գրասենյակը։
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել է Սիրիայի իրավիճակը, ինչպես նաև ռուս–ուկրաինական պատերազմն ու Սև ծովով հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցքներ ստեղծելու հարցը», – հայտնել են Թուրքիայի առաջնորդի գրասենյակից։
ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են, որ հացահատիկի պակասի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիք է հասունացել, Արևմուտքը մեղադրում է Ռուսաստանին համաշխարհային շուկա ուկրաինական հացահատիկի մատակարարումները խոչընդոտելու հարցում։ Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ Ուկրաինայից հացահատիկն արտահանելու խնդիրներ չկան, և Ռուսաստանը որևէ կերպ չի խոչընդոտում։ Նրա խոսքով` եթե Ուկրաինան ականազերծի նավահանգիստները, հացահատիկով բեռնված նավերը կկարողանան այնտեղից դուրս գալ առանց որևէ խնդրի։
Լոնդոնը փորձում է պատրվակ գտնել, որպեսզի բրիտանական նավատորմը մտնի Սև ծով. Լավրով
Լրահոս
0