00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանն ու Զելենսկին քննարկել են հացահատիկի արտահանման միջանցքների հարցը

© AP Photo / Ukrainian Presidential Press Office via APՈւկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական հանդիպումից առաջ` ողջույնի արարողության ժամանակ (3 փետրվարի, 2020թ). Կիև
Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական հանդիպումից առաջ` ողջույնի արարողության ժամանակ (3 փետրվարի, 2020թ). Կիև - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2022
Բաժանորդագրվել
Թուրքիայի առաջնորդը նշել է, որ Անկարան շարունակում է աշխատել համաշխարհային շուկա ուկրաինական հացահատիկի մատակարարման վերաբերյալ ՄԱԿ–ի ծրագրի վրա։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսիSputnik. Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Զելենսկին հեռախոսով քննարկել են Սև ծովով հացահատիկի դուրսբերման համար անվտանգ միջանցքներ ստեղծելու հարցը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի առաջնորդի մամուլի ծառայությանը։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել էր, որ սևծովյան նավահանգիստներից հացահատիկի դուրսբերման հարցում որոշակի շարժ կա, սակայն տեխնիկական հարցեր են մնում, որոնք քննարկում են պահանջում Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ–ի հետ։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ «հացահատիկի խնդրի» վերաբերյալ Մոսկվայի և Կիևի պայմանավորվածության դեպքում Ուկրաինայի ջրային տարածքից դուրս անվտանգության գոտի կստեղծվի։
«Բանակցությունների ընթացքում (Էրդողանի և Զելենսկու,–խմբ.) քննարկվել են հարցեր` կապված հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցքների ստեղծման հետ։ Հայտարարելով, որ Թուրքիայի ամենամեծ ցանկությունը Ուկրաինայում խաղաղությունն է, Էրդողանն ընդգծել էր, որ Անկարան շարունակում է աշխատել ՄԱԿ–ի ծրագրի վրա, որը վերաբերում է համաշխարհային շուկա ուկրաինական հացահատիկի մատակարարմանը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Էրդողանը կրկին պատրաստակամություն է հայտնել Ուկրաինայի իրավիճակի կարգավորման համար Կիևի և Մոսկվայի միջև միջնորդի դեր կատարելու համար։
ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են, որ հացահատիկի պակասի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիք է հասունացել, Արևմուտքը մեղադրում է Ռուսաստանին համաշխարհային շուկա ուկրաինական հացահատիկի մատակարարումները խոչընդոտելու հարցում։ Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ Ուկրաինայից հացահատիկն արտահանելու խնդիրներ չկան, և Ռուսաստանը որևէ կերպ չի խոչընդոտում։ Նրա խոսքով` եթե Ուկրաինան ականազերծի նավահանգիստները, հացահատիկով բեռնված նավերը կկարողանան այնտեղից դուրս գալ առանց որևէ խնդրի։
Լրահոս
0