Հեծանվանավակը խափանվել էր Սևանա լճում. 19-ամյա երիտասարդին օգնության են հասել փրկարարները

© Photo : official site of MES of RA Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ջրափրկարարները լողափ են դուրս բերել հեծանվանավակը և 19-ամյա Ս․ Բ․ -ին։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Այսօր ժամը 11։39-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի «Հարսնաքար» ռեստորանային համալիրին հարակից լողափում հեծանվանավակը խափանվել է․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ջրափրկարարները լողափ են դուրս բերել հեծանվանավակը և քաղաքացի Ս․ Բ․ -ին (ծնված 2003 թ․):
Լրահոս
0