00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հիմք չունեմ ասելու, թե արձանը խիստ պահանջված է. Դումանյանը` Հիսուսի արձանի տեղադրման մասին

© Photo : official site of the Prime Minister of RAՎահրամ Դումանյան
Վահրամ Դումանյան - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2022
Վահրամ Դումանյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԿԳՄՍ նախարարը նշել է, որ դեռևս փաստաթղթերի հետ կապված խնդիրներ կան, սակայն հույս է հայտնել, որ գործընթացը օրենսդրության համաձայն կընթանա։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը մեկնաբանել է Հայաստանում Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման վերաբերյալ հարցը։ Լրագրողների հետ զրույցում նա ընդգծել է, որ այս պահին դեռ նախագիծ չկա։
Նշենք, որ արձանի տեղադրման վերաբերյալ գրությունը ԿԳՄՍ նախարարությունը ստացել է 2022 թվականի փետրվարի 28-ին` «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից։
«Խոսելով արձանի տեղադրման մասին ոչ որպես ԿԳՄՍ նախարար, այլ որպես քաղաքացի` ոչ մի հիմք չունեմ ասելու, որ այն խիստ պահանջված է, ոչ էլ հիմքեր ունեմ արձանի տեղադրումը անթույլատրելի համարելու: Ցանկացած քաղաքաշինական հարց պետք է լուծվի կարգին կամ օրենսդրությանը համապատասխան»,– ասել է Դումանյանը:
Նախարարը լրագրողներին հիշեցրել է նաև, որ հուլիսի 7-ին կայացած ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է` կառավարության համապատասխան մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն:
«Վարչապետն ընդգծել է, որ գաղափարը կա, սակայն այն պետք է ճանապարհ անցնի և դեռ փաստաթղթերի հետ կապված խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն: Հիմա այդ խնդիրների լուծումն ընթացքի մեջ է: Նախարարությունը հուլիսի 10-ին հաղորդագրություն էր տարածել, որի մեջ հստակ գրված է կարգը և հղումներ են արված այսօրվա գործող կարգերին, օրենսդրությանը: Հույս ունենք, որ գործընթացը կարգին համաձայն կընթանա»,-շեշտել է Դումանյանը:
Հիշեցնենք, որ որոշում է կայացվել Հիսուսի 77 մետրանոց արձանը տեղադրել Հատիս լեռան վրա, սակայն ԿԳՄՍ նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել, որով պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր–ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրության և կարգերին։
Գրությունից հետո նախարարությանը նախագիծ չի ներկայացվել, սակայն ԿԳՄՍՆ ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցներից ահազանգ է եղել, որ դեպի Հատիսի գագաթ իրականացվում են ճանապարհի ուղղման և լայնացման աշխատանքներ։
Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին Ծառուկյանը տեղեկացրել էր հունվարի 14-ին և ընդգծել` նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում, որի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն էր։
ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ` միայն արձանի բարձրությունը (առանց պատվանդանի) պետք է լինի 33 մետր։
Մարտի 24-ին Հայ առաքելական եկեղեցին հանդես եկավ հայտարարությամբ` Գագիկ Ծառուկյանին հորդորելով զերծ մնալ Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստումից։ Նշվում էր, որ նման արձանը հակասում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։ Սակայն եկեղեցու դիրքորոշումը Ծառուկյանին հետ չպահեց իր մտքից, ավելին` նա ի պատասխան 3 հակափաստարկ ներկայացրեց ու շարունակեց նախագծի իրագործումը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին կառավարության նիստում հայտարարեց, որ դեմ չեն Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու նախաձեռնությանը: Ավելին` Փաշինյանը պետական կառավարման մարմիններին հանձնարարեց սեղմ ժամկետում ընդունել ենթաօրենսդրական ակտեր, որոնք անհրաժեշտ են նախաձեռնությունը իրականացնելու համար:
Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքները մեկնարկել են հուլիսի 9-ին։
Լրահոս
0