00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հունաստանի վարչապետը Էրդողանից հստակ դիրքորոշում է սպասում կղզիների վերաբերյալ

© AFP 2024 / KENZO TRIBOUILLARDԿիրիակոս Միցոտակիս
Կիրիակոս Միցոտակիս - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2022
Բաժանորդագրվել
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին ավելի վաղ այցելել էր «Գորշ գայլեր» կազմակերպության գլխամաս և լուսանկարվել քարտեզի մոտ, որի վրա Էգեյան ծովի կեսն ու Կրետեն պատկերված են Թուրքիայի տարածքում։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի Sputnik. Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից Էգեյան ծովի հունական կղզիների տարածքային հավակնությունների վերաբերյալ «հստակ դիրքորոշում» է ակնկալում, հավակնություններ, որոնք ցուցադրում է Թուրքիայի առաջնորդի կոալիցիոն գործընկեր Դևլեթ Բահչելին։
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին ավելի վաղ այցելել էր «Գորշ գայլեր» կազմակերպության գլխամաս և լուսանկարվել քարտեզի մոտ, որի վրա Էգեյան ծովի կեսն ու Կրետեն պատկերված են որպես Թուրքիային պատկանող մաս։
Միցոտակիսն այդ լուսանկարը հրապարակել է Twitter–ի իր էջում։
«Ուշադիր նայեք քարտեզին։ Կրետեն, Հռոդոսը, Լեսբոսը, Խիոսը, Սամոսը. ամբողջը Թուրքիան կլանել է։ Ծայրահեղականների տենդագին երազա՞նքն է, թե՞ Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը։ Հերթական սադրա՞նք, թե՞ իրական նպատակ»,– գրել է Հունաստանի վարչապետը։
Նրա խոսքով` նախագահ Էրդողանը պետք է հստակ ձևակերպի իր դիրքորոշումը` կապված «կոալիցիայի կրտսեր գործընկերոջ արարքի» հետ։
Վերջին ամիսներին Թուրքիան պահանջում է Էգեյան ծովի արևելյան հատվածում դադարեցնել հունական կղզիների ռազմականացումը։ Ինչպես հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, կղզիների ռազմականացումը միջազգային հին պայմանագրերի խախտում է և հարցականի տակ է դնում կղզիների ինքնիշխանությունը։ Նրա խոսքով` Թուրքիան վճռական է այս կղզիների ինքնիշխանությունը քննարկելու և վիճարկելու հարցում, եթե Հունաստանը չդադարի խախտումներ իրականացնել։
Թուրքիայի և Հունաստանի հարաբերություններն էլ ավելի վատացան մայիսի 17-ին ԱՄՆ կոնգրեսում Միցոտակիսի ելույթից հետո, երբ վերջինս հայտարարեց հունական կղզիների վրայով թռչող թուրքական կործանիչների աննախադեպ քանակի մասին և կոչ արեց F-16–եր չվաճառել «նրանց, ովքեր խաթարում են կայունությունը Միջերկրական ծովում»։
Ագրեսիվ և սադրիչ․ Հունաստանում դատապարտել են թուրք ազգայնականների առաջնորդի քայլը
Դրանից հետո Էրդողանը Հունաստանի վարչապետին մեղադրեց հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ, ասելով, որ իր համար այլևս Միցոտակիս անունով քաղաքական գործիչ գոյություն չունի, և ինքը մտադիր չէ «ո՛չ հանդիպելու, ո՛չ էլ նրա հետ գործ ունենալու»։
Լրահոս
0