00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարևոր քայլ է. ԱԽ քարտուղարը` Փաշինյան–Էրդողան հեռախոսազրույցի մասին

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2022
Արմեն Գրիգորյան
Բաժանորդագրվել
ԱԽ քարտուղարը շեշտել է, որ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները քննարկել են հարցեր, թե ինչպես կարող են ավելի ինտենսիվ առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման համար։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Նիկոլ Փաշինյան–Ռեջեփ Թայիփ Էրդողան հեռախոսազրույցը հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում կարևոր քայլ է համարում։ Այս մասին նա հայտարարեց Հանրային հեռուստաընկերության եթերում «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ։
«Այն, ինչ նշված է մամուլի հաղորդագրության մեջ, դրանք ավելի մանրամասն քննարկվել են, այսինքն` կարգո առևտուրը, որը քննարկվել է Ռուբինյան–Քըլըչ հանդիպման ընթացքում, ինչպես նաև երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելը, կարծում եմ` հնարավորություն կլինի հետագայում սահմանը բացել նաև Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար։ Այս առումով քննարկել են հարցեր, թե ինչպես կարող ենք ավելի ինտենսիվ առաջ շարժվել»,– նշեց Գրիգորյանը։
Նա հույս հայտնեց, որ Փաշինյան–Էրդողան հեռախոսազրույցից հետո հնարավորություն կլինի, որպեսզի երկկողմ օրակարգի շրջանակում հանդիպումներ լինեն և՛ Հայաստանում, և՛ Թուրքիայում։ ԱԽ քարտուղարը նաև շեշտեց, որ Հայաստանը բոլոր գործընթացների մասին տեղյակ է պահում գործընկերներին, և ռազմավարական դաշնակից Ռուսաստանն ի սկզբանե ներգրավված է եղել։
«Նրանք ամբողջ գործընթացից տեղյակ են և իրենց մասնակցությունն են բերում գործի կարգավորմանը»,– ասաց Գրիգորյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Փաշինյանն Էրդողանին շնորհավորել է Կուրբան Բայրամի առթիվ, իսկ վերջինս էլ ՀՀ վարչապետին գալիք Վարդավառի` Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։
Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։
Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն:
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։
Լրահոս
0