00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում

© Photo : provided by Miqael BadalyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԿԳՄՍՆ–ն արձագանքել է Հատիսի բարձունքում Հիսուսի արձանի կառուցման փաստին, որտեղ նաև հուշարձաններ կան։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ԿԳՄՍ նախարարությունը, ընդունելի համարելով Հիսուս Քրիստոս մոնումենտալ արձանի գաղափարը, միևնույն ժամանակ, պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԿԳՄՍՆ–ն` անդրադառնալով արձանի կառուցմանն ու դրա շուրջ շրջանառվող տեղեկություններին։
Նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 28-ին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից ստացել է արձանի տեղադրմանը վերաբերող գրության, ինչին ի պատասխան մարտի 17-ի հիմնադրամին տեղեկացրել է, որ «… նախատեսվող մոնումենտալ քանդակ-համալիրի տեղադիրքը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի դրույթները և չտեղադրել այն պատմության և մշակույթի հուշարձանների կամ դրանց պահպանական գոտիների տարածքներում»:
«Վերոնշյալ գրությունից հետո նշյալ հիմնադրամի կողմից ԿԳՄՍ նախարարություն նախագիծ չի ներկայացվել: Միևնույն ժամանակ, ԿԳՄՍՆ ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցներն ահազանգել են, որ դեպի Հատիսի գագաթ իրականացվում են ճանապարհի ուղղման և լայնացման աշխատանքներ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ մասնագետներն այցելել են տարածք, ուսումնասիրություններ կատարել:
Ի դեպ, Հատիսի փեշերին առկա են պատմության և մշակույթի՝ պետական ցուցակում գրանցված շուրջ 20՝ տարբեր դարաշրջաններով թվագրվող հուշարձաններ: Բացի այդ, դեռևս 2019 թ․ հայ-իտալական հնագիտական արշավախմբի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հատիս լեռան գագաթին նախնական տվյալներով առկա է բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոց նորահայտ օբյեկտ, որի պարիսպները շատ լավ տեսանելի են օդային լուսանկարներից:
Ըստ նախարարության` նշյալ նոր հայտնաբերված հնավայր-ամրոցի տարածքում իրականացվել են հողի լիցքի և հարթեցման աշխատանքներ, և եթե անգամ նորահայտ օբյեկտը դեռ ընդգրկված չէ հուշարձանների պետական ցուցակում, ակնհայտ է, որ այն հնավայր-ամրոց է։ Ուստի, ըստ օրենքի, պարտավոր են դադարեցնել աշխատանքներն այդ հատվածում։
Այսպիսով, ԿԳՄՍՆ–ն հավելում է, որ մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը և մասնագիտական ուսումնասիրությունը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։
Հավելենք, որ ԿԳՄՍՆ-ն խմբագրել է իր հաղորդագրությունը, քանի որ ավելի վաղ հայտնել էր, թե մամուլից են իմացել, որ Հատիս լեռն է ընտրվել որպես արձանի տեղադրության վայր։
Հիշեցնենք` Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին Ծառուկյանը տեղեկացրել էր հունվարի 14-ին և ընդգծել` նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում, որի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն էր։
ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ` միայն արձանի բարձրությունը (առանց պատվանդանի) պետք է լինի 33 մետր։
Մարտի 24-ին Հայ առաքելական եկեղեցին հանդես եկավ հայտարարությամբ` Գագիկ Ծառուկյանին հորդորելով զերծ մնալ Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստումից։ Նշվում էր, որ նման արձանը հակասում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։ Սակայն եկեղեցու դիրքորոշումը Ծառուկյանին հետ չպահեց իր մտքից, ավելին` նա ի պատասխան 3 հակափաստարկ ներկայացրեց ու շարունակեց նախագծի իրագործումը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին կառավարության նիստում հայտարարեց, որ դեմ չեն Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու նախաձեռնությանը: Ավելին` Փաշինյանը պետական կառավարման մարմիններին հանձնարարեց սեղմ ժամկետում ընդունել ենթաօրենսդրական ակտեր, որոնք անհրաժեշտ են նախաձեռնությունը իրականացնելու համար:
Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքները մեկնարկել են հուլիսի 9-ին։
Լրահոս
0