Խերսոնում կանխել են ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի մահափորձը

© SputnikՌուս զինվորականը Խերսոնում
Ռուս զինվորականը Խերսոնում - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ինքնաշեն պայթուցիկ սարքը ժամանակին հայտնաբերվել և վնասազերծվել է։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Մահափորձ է կատարվել Խերսոնի մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոյի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Ռազմաքաղաքացիական վարչակազմի տելեգրամյան պաշտոնական ալիքից։
Կիևը ցանկացել է մահափորձ կատարել Մելիտոպոլի շրջանի ղեկավարի դեմ
Սալդոյի մեքենայի ճանապարհին տեղադրված ինքնաշեն պայթուցիչը ժամանակին հայտնաբերվել և վնասազերծվել է։

«Խերսոնի բնակիչներն օգնել են կանխել Վլադիմիր Սալդոյի վրա ծրագրվող մահափորձը։ Խերսոնի զգոն բնակիչների շնորհիվ ժամանակին հաջողվել է հայտնաբերել և վնասազերծել ինքնաշեն պայթուցիկ սարքը, որը տեղադրվել էր Սալդոյի մեքենայի ճանապարհին։ Ընդ որում` պայթյունի հետևանքով կարող էին տուժել նաև տարածքում պատահաբար հայտնված մարդիկ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Վարչակազմում ընդգծում են, որ ուկրաինացի ահաբեկիչները փորձում են խոչընդոտել Խերսոնի մարզում խաղաղ կյանքի հաստատմանը։
«Ռումբը վնասազերծել են սակրավորները։ Մարդկանց կյանքին այլևս ոչինչ չի սպառնում։ Մարզի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ուշադիր քաղաքացիներին մահափորձը կանխելու հարցում օգնություն ցուցաբերելու համար։ Վլադիմիր Սալդոն իրեն լավ է զգում, առույգ է։ Մարզի ղեկավարը շարունակում է կատարել իր պարտականությունները», – նշել են վարչակազմի մամուլի ծառայությունից։
Վերջին շրջանում մի քանի մահափորձ է կատարվել Խերսոնի մարզի վարչակազմի աշխատակիցների վրա։ Թիրախավորված պաշտոնյաներից մեկը` ընտանիքի, երիտասարդության և սպորտի վարչության պետ Դմիտրի Սավլուչենկոն, մահացել է։ Պայթեցրել էին մեքենան, որում նա գտնվում էր։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 138-րդ օրը։
Լրահոս
0