Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +40-ի. եղանակի տեսություն

© Sputnik / Максим Богодвид / Անցնել ֆոտոբանկՇոգ
Շոգ - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2022
Շոգ
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության տարածքում հուլիսի 10-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով։ Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-13-ը ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի։
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2022
Եղանակի տեսություն
Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-13-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում հուլիսի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում սպասվում է ցերեկը 38-40, երեկոյան՝ 34-36 աստիճան։
Լրահոս
0