00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
19:08
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նա անկեղծ էր բոլորի հետ». Վիկտոր Կոնոպլյովը` Աշոտ Գարեգինյանի մասին

© Photo : Facebook / Ashot GareginianԱշոտ Գարեգինյան
Աշոտ Գարեգինյան - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2022
Բաժանորդագրվել
Կյանքի 63-րդ տարում Երևանում մահացել է հայտնի հրապարակախոս, տնտեսական լրագրող Աշոտ Գարեգինյանը, որը մեր գործընկեր Արամ Գարեգինյանի հայրն է։
Հայտնի ռուս գրող և հրապարակախոս Վիկտոր Կոնոպլյովն իր հուշերն է պատմել հանկարծամահ եղած լրագրող Աշոտ Գարեգինյանի մասին։
Նա մշտապես բաց, մանկան պես անկեղծ ու մաքուր սրտի տեր մարդ էր։ Նրա մեջ կեղծիքի նշույլ անգամ չկար։ Այդ մարդն անկեղծ էր բոլորի հետ։ Այսպիսի խոսքերով է հիշում հայտնի լրագրող Աշոտ Գարեգինյանին ռուս գրող և հրապարակախոս, «Մեր միջավայրը» առցանց պորտալի խմբագիր Վիկտոր Կոնոպլյովը։

«Նրա վաղաժամ մահվան բոթը ցնցեց ինձ։ Վերջին մի քանի տարին Աշոտի հետ սերտ շփում ունեինք։ Նա միագամայն անշահախնդիր իր հոդվածներն էր հրապարակում իմ` «Մեր միջավայրը» կայքում։ Աշոտ Գարեգինյանն անում էր դա հայ–ռուսական կապերի ամրապնդման համար»,–ասում է Կոնոպլյովը։

Աշոտ Գարեգինյանը բացառիկ հայրենասեր էր. նրան հուզում էին երկրի անհաջողությունները, ուրախանում ու հպարտանում էր ձեռքբերումներով։
«Ամենից շատ հիշվել են Աշոտի` 2018 թվականի իշխանափոխությունից հետո գրված հոդվածները։ Նա անկեղծորեն մտահոգված էր Հայաստանի հետագա ճակատագրով», – նշում է «Մեր միջավայրը» կայքի խմբագիրը։
Նա նշում է, որ Հայաստանի հետ ծանոթությունն իր համար սկսվել է Աշոտ Գարեգինյանի նման մարդկանցով, մարդ, որը սիրում էր իր ժողովրդին ու բոլոր նրանց, ում հետ շփվում էր։

«Նրա համար շատ կարևոր էր, որ մեր ժողովուրդների միջև կապը չընդհատվի, բարեկամությունը չդադարի։ Նա ասես միաժամանակ և՛ Հայաստանի և՛ Ռուսաստանի մարդ լիներ։ Իր էությամբ բացառիկ մարդ, կարդացած, կրթված։ Հենց այդպիսին է նա հիշվել և շատ ափսոս, որ այլևս մեզ հետ չէ»,–ընդգծում է Կոնոպլյովը։

Կյանքից հեռացել է մեր ընկեր Աշոտ Գարեգինյանը։ Վաղահաս մահը խլեց նրան մեզնից։ Մարեց հայ–ռուսական բարեկամության խորհրդանիշը։ Նա միշտ կմնա մեր սրտերում։
Աշոտ Գարեգինյանը ծնվել է 1960 թվականի օգոստոսի 5-ին Երևանում։ Գերազանցությամբ ավարտելով Երևանի Տարաս Շևչենկոյի անվան N 42 միջնակարգ դպրոցը, ընդունվել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետ, որն ավարտել է 1982 թվականին։ Եղել է ՏԱՍՍ, «Interfax» լրատվական գործակալությունների, «Օգոնյոկ» և «Պատանի տեխնիկ» ամսագրերի, ՄԻՐ միջպետական ​​հեռուստառադիոընկերության թղթակից։
Վերջին տարիներին համագործակցել է մի շարք հայկական և արտասահմանյան ԶԼՄ–ների հետ։ Եղել Armenia Today պորտալի խմբագիր։ Գործընկերները բնութագրում են նրան որպես բացառապես տաղանդավոր լրագրող, թարգմանիչ և խմբագիր։
Sputnik Արմենիայի խմբագրությունն իր անկեղծ վշտակցությունն է հայտնում Աշոտ Գարեգինյանի ընտանիքին։
Լրահոս
0