https://armeniasputnik.am/20220711/verin-larsum-bernatarneri-herteri-khndiry-karvogh-e-erkarazhamket-lutsum-stanal-arshakjan-45066055.html
Վերին Լարսում բեռնատարների հերթերի խնդիրը կարող է երկարաժամկետ լուծում ստանալ. Արշակյան
Վերին Լարսում բեռնատարների հերթերի խնդիրը կարող է երկարաժամկետ լուծում ստանալ. Արշակյան
ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստում կարևորվել է Հայաստանում ռուսաց լեզվի և Ռուսաստանում հայոց լեզվի... 11.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-11T19:57+0400
2022-07-11T19:57+0400
2022-07-11T20:41+0400
հայաստան
ռուսաստան
հակոբ արշակյան
վերին լարս
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/0b/45062835_0:42:800:492_1920x0_80_0_0_313a91facf37b5a0ef8127d47819d236.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուսով է, որ Վերին Լարսի անցակետում ծանր տրանսպորտային միջոցների հերթերի խնդիրը խորհրդարանականների ջանքերով երկարաժամկետ լուծում կարող է ստանալ։ Ինչպես հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, նա այդ մասին ասել է ՀՀ ազգային ժողովի և ՌԴ դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստում, որն այսօր կայացել է Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում։Նշենք, որ Վերին Լարսը ռուս-վրացական սահմանի միակ ցամաքային անցակետն է, որը կապում է երկու երկրները:Նա ընդգծել է, որ Ազգային ժողովը հանդես է եկել հարցը խորհրդարանական հսկողության տակ վերցնելու և այդ խնդրի լուծմանը նպաստելու նախաձեռնությամբ:«Մենք մտադիր ենք նոր թափ հաղորդել Միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքին` երկկողմ օրակարգը հարստացնելու նոր գաղափարներով և առաջարկներով` կապված երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության խորացման հետ»,- նշել է նա:Վերին Լարսով բեռնափոխադրումներն առաջիկայում էապես կավելանան. Ալեքսեյ ԳորդեևԱրշակյանի խոսքով` հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցությունը նպաստում է 2 երկրների միջև դաշնակցային հարաբերությունների զարգացմանը:«ԱԺ և ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը երկկողմ կապերին հատուկ երանգ է տալիս: Տարեցտարի մեր հանձնաժողովն ընդլայնում է իր գործունեությունը` դառնալով խորհրդարանական փոխգործակցության ամենակարևոր գործոններից մեկը»,- ասել է նա։ԱԺ նախագահի տեղակալը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը միջազգային ասպարեզում Հայաստանի կարևոր ռազմավարական գործընկերներից է։ԱԺ փոխխոսնակը վստահեցրել է, որ հանձնաժողովի շրջանակում կատարված աշխատանքի արդյունքները կամրապնդեն Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու փոխգործակցությունը:ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովն անդրադարձել է Ռուսաստանում հայկական սփյուռքի դերին, 2 երկրների տնտեսական և հումանիտար կապերի զարգացման հեռանկարներին:Նա նշել է, որ մեծ է Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրային հաշվեկշռում. անցած տարվա ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 2,5 մլրդ ԱՄՆ դոլարը` ավելանալով գրեթե 13 %-ով:Նիստի մասնակիցները քննարկել են նաև հայ-ռուսական տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող, տնտեսական և այլ հարցեր: Անդրադարձ է եղել ԵՏՄ շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությանը, այդ թվում` տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և թվայնացման տեմպերի արագացման ուղղությամբ:Կարևորվել է Հայաստանում ռուսաց լեզվի և Ռուսաստանում հայոց լեզվի ուսումնասիրությունը, գործարար շփումների ակտիվացումը:Հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստը Հակոբ Արշակյանի առաջարկով կանցկացվի Հայաստանում` Ծաղկաձոր քաղաքում:1 ամսում Լարսում հերթը կվերանա` խնդիր չենք ունենա մինչև եղանակի վատանալը. Քերոբյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/0b/45062835_44:0:756:534_1920x0_80_0_0_b69fc09703b8d6a973f66e73f4ea3386.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, հակոբ արշակյան, վերին լարս
հայաստան, ռուսաստան, հակոբ արշակյան, վերին լարս
Վերին Լարսում բեռնատարների հերթերի խնդիրը կարող է երկարաժամկետ լուծում ստանալ. Արշակյան
19:57 11.07.2022 (Թարմացված է: 20:41 11.07.2022) ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստում կարևորվել է Հայաստանում ռուսաց լեզվի և Ռուսաստանում հայոց լեզվի ուսումնասիրության հարցը:
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուսով է, որ Վերին Լարսի անցակետում ծանր տրանսպորտային միջոցների հերթերի խնդիրը խորհրդարանականների ջանքերով երկարաժամկետ լուծում կարող է ստանալ։ Ինչպես հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, նա այդ մասին ասել է ՀՀ ազգային ժողովի և ՌԴ դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստում, որն այսօր կայացել է Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում։
Նշենք, որ Վերին Լարսը ռուս-վրացական սահմանի միակ ցամաքային անցակետն է, որը կապում է երկու երկրները:
«Ցավոք, վերջին մի քանի ամսվա ընթացքում մենք կրկին բախվեցինք անցակետի անցման խնդրին: Առավել շոշափելի էր վնասը բերքահավաքի սեզոնին, որին բախվեցին արտադրողներն ու փոխադրողները»,- ասել է Արշակյանը:
Նա ընդգծել է, որ Ազգային ժողովը հանդես է եկել հարցը խորհրդարանական հսկողության տակ վերցնելու և այդ խնդրի լուծմանը նպաստելու նախաձեռնությամբ:
«Մենք մտադիր ենք նոր թափ հաղորդել Միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքին` երկկողմ օրակարգը հարստացնելու նոր գաղափարներով և առաջարկներով` կապված երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության խորացման հետ»,- նշել է նա:
Արշակյանի խոսքով` հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցությունը նպաստում է 2 երկրների միջև դաշնակցային հարաբերությունների զարգացմանը:
«ԱԺ և ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը երկկողմ կապերին հատուկ երանգ է տալիս: Տարեցտարի մեր հանձնաժողովն ընդլայնում է իր գործունեությունը` դառնալով խորհրդարանական փոխգործակցության ամենակարևոր գործոններից մեկը»,- ասել է նա։
ԱԺ նախագահի տեղակալը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը միջազգային ասպարեզում
Հայաստանի կարևոր ռազմավարական գործընկերներից է։
ԱԺ փոխխոսնակը վստահեցրել է, որ հանձնաժողովի շրջանակում կատարված աշխատանքի արդյունքները կամրապնդեն Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու փոխգործակցությունը:
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովն անդրադարձել է Ռուսաստանում հայկական սփյուռքի դերին, 2 երկրների տնտեսական և հումանիտար կապերի զարգացման հեռանկարներին:
Նա նշել է, որ մեծ է Ռուսաստանի մասնաբաժինը
Հայաստանի արտաքին առևտրային հաշվեկշռում. անցած տարվա ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 2,5 մլրդ ԱՄՆ դոլարը` ավելանալով գրեթե 13 %-ով:
Նիստի մասնակիցները քննարկել են նաև հայ-ռուսական տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող, տնտեսական և այլ հարցեր: Անդրադարձ է եղել ԵՏՄ շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությանը, այդ թվում` տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և թվայնացման տեմպերի արագացման ուղղությամբ:
Կարևորվել է Հայաստանում ռուսաց լեզվի և Ռուսաստանում հայոց լեզվի ուսումնասիրությունը, գործարար շփումների ակտիվացումը:
Հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստը Հակոբ Արշակյանի առաջարկով կանցկացվի Հայաստանում` Ծաղկաձոր քաղաքում: