00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպացի մարդու ուկրաինական բեռը, կամ Եվրամիությունում 2 բևեռ է ձևավորվում

© AP Photo / Alberto PezzaliՈւկրաինայի դրոշը Լոնդոնում
Ուկրաինայի դրոշը Լոնդոնում - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2022
Ուկրաինայի դրոշը Լոնդոնում
Բաժանորդագրվել
Եվրոպական հանրությունը, ինչպես նաև քաղաքական գործիչներն ու դիվանագետներն աստիճանաբար հանգում են իրենց համար անմխիթար այն եզրակացությանը, որ ուկրաինական ճգնաժամն արդեն չափազանց ծանր բեռ է դառնում։
Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան

Սրանք դեռ ծաղիկներն են, ծաղկեփնջերն առջևում են

Ուկրաինական ճգնաժամը, որը հրահրել են Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան, մի ամբողջ շերտ խնդիրներ է բարձրացրել. այն դամոկլյան սրի պես կախված է եվրոպացիների գլխին։ Երկար կարելի է թվարկել: Այստեղ թե՛ արդյունաբերության և ջեռուցման համար անհրաժեշտ էներգակիրների պակասն է, թե՛ բենզինի և դիզվառելիքի թանկությունը, որն ազդում է սպառողական ապրանքների ու սննդամթերքի գների վրա, թե՛ հերթական միգրացիոն ալիքի սպառնալիքը, որն առաջանում է համաշխարհային սովի վտանգի պատճառով։
Սակայն Եվրամիության երկրները կարող էին հաղթահարել այս ամենը, եթե չլիներ գլխավոր վտանգը՝ նրանց միջև առկա մի շարք հակասություններն ու տարաձայնությունները։ Եվ այդ տարաձայնություններն առաջին հերթին վերաբերում են ուկրաինական իրականությանը և ԵՄ-Ռուսաստան հակամարտությանը։
Արդեն իսկ ակնհայտ է, որ ուկրաինական ճգնաժամը բուն Եվրոպայում երկու ուժային բևեռ է ձևավորում։ Մեկն ակնհայտ ռուսատյաց երկրներն են։ Այստեղ են և՛ մերձբալթյան ամայացող երկրները, և՛ Լեհաստանը։ Որպես այս խմբի վերակացու և, եթե կարելի է այսպես ասել, համակարգող հանդես է գալիս Բրիտանիան, որը վառ արտահայտված ռուսատյաց դիրքորոշում ունի։
Երկրորդ ուժային բևեռը ձևավորվում է զարգացած եվրոպական երկրներից, ովքեր կորցնելու բան ունեն հակառուսական պատժամիջոցներից, որոնք Վաշինգտոն-Բրյուսել տանդեմը բառացիորեն փաթաթել է նրանց վզին։ Այդ պատժամիջոցները, ինչպես պարզվեց, ավելի շատ վնաս են հասցնում ոչ թե Ռուսաստանի, այլ հենց եվրոպացիների տնտեսությանը, արդյունաբերությանն ու ֆինանսական կառույցներին։ Արդեն հիմա երևում է, որ Գերմանիան թերևս բոլորից շատ է տուժել։
Եվրամիության ներսում այս երկու ուժային «դաշինքների» միջև արմատական հակասություններն էլ հենց եվրոպական հանրության ամենամեծ խնդիրն են։ Դա վտանգ է, որը ամենամոտ ապագայում Եվրոպական Միությունը սպառնում է եթե ոչ փլուզել, ապա առնվազն հետ շպրտել ժամանակակից համաշխարհային քաղաքակրթությունից։
Աշխարհաքաղաքական ասպարեզում Եվրամիության հեղինակության և ազդեցության կտրուկ անկման վտանգ կա, քաղաքական էլիտաների անկման վտանգ` առնվազն մի քանի զարգացած եվրոպական երկրներում։ Այն նույն երկրներում, որտեղ նախորդ տասնամյակների ընթացքում բնակչությունը սովորել է կուշտ-կուշտ ուտել և ֆինանսական կամ սոցիալական խնդիրներ առանձնապես չունենալ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հրաժարականն ընդամենը ծաղիկն է։ Ծաղկեփունջը դեռ առջևում է...
Փշոտ է Ուկրաինայի ճանապարհը դեպի Եվրամիություն. խոստանալը հո ամուսնանալ չի՞ նշանակում

Ֆրանսիա, Գերմանիա. ամեն մեկն իր խաղալիքներն ունի

Սպասվող «ծաղկեփունջը» կարող է իսկապես սարսափելի տեսք ունենալ։ Այնպիսի տպավորություն է, որ Բրիտանիայի վարչապետի հրաժարականից անմիջապես հետո ինչ-որ անհայտ մեկը սկսել է Գերմանիայի կանցլեր Շոլցի «տակը փորել»։ Համենայն դեպս, վերջին օրերին հենց արևմտյան դեղին մամուլում են սկսել տեղեկություններ հայտնվել նրա մասնակցությամբ ինչ-որ երեկույթների, գրեթե «նարկոերեկույթների» մասին։
Ճիշտ է, երբ նայում ես Շոլցի դեմքին, դժվարանում ես նրան պատկերացնել կիսահարբած կնոջը գրկած, հետն էլ կոկայինով կամ մի հաբ էքստազիով զվարճանալիս։ Այստեղ իսկապես ավելի սազական է կանցլերի համեմատությունը նեղացած լիվերնյան երշիկի հետ, որի հեղինակը Գերմանիայում Ուկրաինայի արդեն նախկին դեսպան Անդրեյ Մելիկն էր։ Բայց սա էլ դեռ ամենակարևորը չէ։

Ֆրանսիան, որի արդյունաբերական ներուժը շատ ավելի քիչ է կախված ռուսական էներգակիրներից, միևնույն է, չկարողացավ խուսափել նույն խնդրից։ Արդեն հիմա ֆրանսիացիների վստահության վարկանիշը կտրուկ թեքվել է նախագահ Մակրոնի գլխավոր մրցակցի օգտին։

Ամենազոր Le Figaro-ն պնդում է, որ վերջին հարցումներով «Ազգային միավորման» առաջնորդ Մարին Լը Պենը հաջողացրել է հավաքել վստահության 39 տոկոսը` հետևում թողնելով գործող նախագահին՝ իր 32 տոկոսով։
Ֆրանսիացիների համակրանքի այդպիսի կտրուկ փոփոխության մի վագոն պատճառ կարելի է նշել։ Բայց ամենակարևորը, կարելի է չկասկածել` ֆինանսական բաղկացուցիչն է։ Երկրում ամեն ինչ շատ թանկացել է, բենզինից մինչև սննդամթերք։
Ինչպես վերջերս հայտարարեց Ֆրանսիայի Կենտրոնական բանկի կառավարիչ Վիլրուա դը Գալոն՝ այսուհետ երկիրը չի կարող թույլ տալ իրեն մենակ դիմանալ ուկրաինական ճգնաժամի տնտեսական հետևանքներին։ Ֆրանսիայի ԿԲ-ի ներկայացուցիչը նաև բարձրաձայնեց այն, ինչն իր խորհրդարանական նախընտրական արշավի ժամանակ չհամարձակվեց ասել գործող նախագահ Մակրոնը։
Այն է՝ «տնային տնտեսությունները ստիպված կլինեն բախվել գնողունակության ժամանակավոր անկման, իսկ ընկերությունները՝ ավելի փոքր մարժայի հետ»։ Ինչի համար էլ, ի դեպ, պատասխան տվեց․Մակրոնի կուսակցությունը կորցրեց մեծամասնությունը խորհրդարանում։
Կրկնում եմ՝ խոսքը մի երկրի մասին է, որը, ի տարբերություն Գերմանիայի, այդքան էլ ուժեղ կապված չէ ռուսական գազին․ ընդհանուր սպառման ընդամենը 17 տոկոսը։ Միևնույնն է, գազից մազութի են անցնում։ Իսկ այդտեղից արդեն փայտն էլ հեռու չէ...

Հարավսլավիայից հետո զենքի մաքսանենգությունը մանրուք կթվա

Ամեն դեպքում, երբ ուշադիր հետևում ես Եվրամիության տեղեկատվական հոսքին, հասկանում ես, որ այնտեղի քաղգործիչներն ու դիվանագետներն աստիճանաբար այն ոչ մխիթարական եզրակացությանն են գալիս, որ Ուկրաինայի ճգնաժամն իրենց համար չափազանց ծանր բեռ է դառնում։ Անգամ Գերմանիայի պաշտպանության նախարարը՝ ակնհայտորեն ռուսատյաց Աննալենա Բերբոկն, անհանգստանում է, որ ռուսական էներգակիրների դեֆիցիտը կարող է հանգեցնել գերմանական հանրության պառակտմանը։
Ուկրաինայի հետախուզությունն աշխատում է հանցագործների հետ՝ սև շուկայում զենքի վաճառքի համար
Նա հրաժարվում է Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտի մտցնել (ինչպես Կիևն է պահանջում) և եթերում պաթոսային բաներ է ասում․«Լավ արտաքին քաղաքականությունը նշանակում է, որ դուք պահպանում եք սթափ գլուխը, նույնիսկ եթե ձեր հոգում ամեն ինչ եռում է... Դիմանալ, քանի դեռ ոչինչ չես կարող անել․ երբեմն դրա մեջ է արտաքին քաղաքականության դաժանությունը»։
Բացի այդ, վերջին օրերի լրահոսից իմանում ենք, որ Լատվիան (վերոհիշյալ ռուսատյաց ամայացող մերձբալթյան երկրներից մեկը) արդեն հրաժարվում է ուկրաինացի փախստականներ ընդունել․ փողերը վերջացել են։ Հուլիսի մեկից երկիրը յուրաքանչյուր փախստականի համար ի վիճակի է հատկացնել օրական ընդամենը 3,5 եվրո․ դրանք կոպեկներ են, որոնցով հաստատ չես ապրի։
Իսկ Ուկրաինան հանկարծակի նեղացել է իր ամենահավատարիմ պաշտպաններից մեկից՝ Կանադայից, այդ երկրի ժամանակավոր հավատարմատարին ԱԳՆ կանչելով։
Դիվանագետից պահանջել են Օտտավային փոխանցել, որ «Հյուսիսային հոսք 1»-ի տուրբինները Գերմանային վերադարձնելը «եվրաատլանտյան միասնականության խախտում» է և օգնություն Ռուսաստանին, որը «էներգակիրները որպես հիբրիդային զենք է օգտագործում Եվրոպայի դեմ»։ Միաժամանակ հայտնի է, որ ԱՄՆ-ն հանդես է եկել տուրբինները վերադարձնելու օգտին, որպեսզի Գերմանիային օգնի լրացնել գազի պաշարները։
Եթե դրան ավելացնենք մի շարք հանգամանքներ, որոնք Եվրոպայում որակվել են որպես ուկրաինական ճգնաժամի հետևանք, ապա կարելի է գնահատել այն ողջ ծանրությունը, որը Միացյալ Նահանգները բարդել է եվրոպացիների ուսերին։ Այդ հանգամանքներից մեկը զենքի մաքսանենգությունն է, այն զենքի, որն անվերահսկելի կերպով մատակարարվում է Ուկրաինային։
Օրերս ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը, անդրադառնալով այս թեմային, ասել է. «...Փորձը ցույց է տալիս, որ զենքը պատերազմների ժամանակ կամ հետո շատ է տեղաշարժվում։ Մենք գիտենք, թե հիմա որքան զենք կա Ուկրաինայում և, իհարկե, ոչ բոլոր զենքեր են միշտ ճիշտ ձեռքերում»։
Կարծում եմ՝ ԵՄ երկրների կողմից Ուկրաինային մատակարարվող զենքի յուրօրինակ «վերաարտահանման» խնդիրը դեռ արձագանք կունենա եվրոպական տարածքներում։ Եվ Հարավսլավիայի պատերազմից հետո զենքի մաքսանենգությունը մանրուք կթվա…
Իսպանիան պատրաստվում է 10 տանկ ու 20 զրահամեքենա փոխանցել Ուկրաինային
Լրահոս
0