https://armeniasputnik.am/20220712/erevanum-kapkpel-en-grasenjaki-ghekavarin-u-ashkhatakicnerin-ev-tsetsel-manramasner-45101373.html
Երևանում կապկպել են գրասենյակի ղեկավարին ու աշխատակցին և ծեծել. մանրամասներ
Երևանում կապկպել են գրասենյակի ղեկավարին ու աշխատակցին և ծեծել. մանրամասներ
Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակումից հետո իրավապահներն առգրավել են դեպքի վայրին հարակից տարածքների անվտանգության տեսախցիկների տեսագրությունները։ 12.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-12T15:02+0400
2022-07-12T15:02+0400
2022-07-12T15:06+0400
հայաստան
ծեծ
ավազակային հարձակում
հհ քննչական կոմիտե
տեսանյութ
տեսանյութեր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/0c/45099901_0:0:1280:720_1920x0_80_0_0_42d6d64ef830f39c24fcdd4524af2229.jpg
ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է Երևանի Փափազյան փողոցում գործող գրասենյակներից մեկում իրականացված ավազակային դեպքի մանրամասները։Shamshyan.com-ն ավելի վաղ հայտնել էր, որ հուլիսի 11-ին անհայտ անձինք մտել են օտարերկրացիների գրասենյակ, գումար ու բջջային հեռախոսներ հափշտակել և փախել։Ավազակություն կատարելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գրասենյակի ղեկավարը և աշխատակիցը ճանաչվել են տուժող և հարցաքննվել:Վարույթի շրջանակում կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել և վերցվել են ատրճանակի նմանվող առարկա, կպչուն ժապավեն, պլաստմասսե ամրաններ:Վարույթն իրականացնող մարմնի որոշումներով՝ նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ, առգրավվել են դեպքի վայրին հարակից տարածքների անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/0c/45099901_188:0:1148:720_1920x0_80_0_0_56f3dc428c91a7772afc597dd313032e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ծեծ, ավազակային հարձակում, հհ քննչական կոմիտե, видео, տեսանյութ, տեսանյութեր
Երևանում կապկպել են գրասենյակի ղեկավարին ու աշխատակցին և ծեծել. մանրամասներ
15:02 12.07.2022 (Թարմացված է: 15:06 12.07.2022) Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակումից հետո իրավապահներն առգրավել են դեպքի վայրին հարակից տարածքների անվտանգության տեսախցիկների տեսագրությունները։
ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է Երևանի Փափազյան փողոցում գործող գրասենյակներից մեկում իրականացված ավազակային դեպքի մանրամասները։
Shamshyan.com-ն ավելի վաղ
հայտնել էր, որ հուլիսի 11-ին անհայտ անձինք մտել են օտարերկրացիների գրասենյակ, գումար ու բջջային հեռախոսներ հափշտակել և փախել։
«Նախնական տվյալով` ժամը 17:40-ի սահմաններում բժշկական դիմակներով դիմակավորված չորս անձինք մուտք են գործել նշված գրասենյակ և ատրճանակի նմանվող առարկայի ու դանակի գործադրմամբ սպանության սպառնալիքներ հնչեցնելով՝ կպչուն ժապավեններով և ամրաններով կապել են գրասենյակի ղեկավարի և աշխատակցի ձեռքերն ու բերանները, գցել գետնին և ծեծի ենթարկել՝ պահանջելով գումար: Այդ պահին ներս է մտել վերջիններիս ընկերը, որին ևս ծեծի են ենթարկել, որից հետո դիմել են փախուստի՝ հափշտակելով, նախնական տվյալներով, 2 հատ բջջային հեռախոս, ժամացույց, գրասենյակի ղեկավարի անձնագիրը, 70000 ՀՀ դրամ և 600 ԱՄՆ դոլար գումար, վարորդական վկայական, ոսկյա զարդեր, 2 հատ էլեկտրոնային կրիչ»,– ասված է ՔԿ–ի հաղորդագրությունում։
Ավազակություն կատարելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գրասենյակի ղեկավարը և աշխատակիցը ճանաչվել են տուժող և հարցաքննվել:
Վարույթի շրջանակում կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել և վերցվել են ատրճանակի նմանվող առարկա, կպչուն ժապավեն, պլաստմասսե ամրաններ:
Վարույթն իրականացնող մարմնի որոշումներով՝ նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ, առգրավվել են դեպքի վայրին հարակից տարածքների անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: