Հիմնանորոգվում է Մ-3 միջպետական ավտոճանապարհի վրա գտնվող կամուրջը

© Photo : Road Department Fund/Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամԳարգառ բնակավայրում գտնվող կամուրջը
Գարգառ բնակավայրում գտնվող կամուրջը - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2022
Գարգառ բնակավայրում գտնվող կամուրջը
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին, ավարտը նախատեսված է ընթացիկ տարում։
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հիմնանորոգվում է Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի կմ 144+020 հատվածում՝ Գարգառ բնակավայրում գտնվող կամուրջը, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին, ավարտը նախատեսված է ընթացիկ տարում։
Իրականացվել են մի շարք աշխատանքներ, առաջիկայում կմեկնարկի նաև երթևեկելի մասի ասֆալտապատումը։ Ֆինանսավորումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի հաշվին։ Շինաշխատանքների պայմանագրային արժեքը մոտ 113 մլն ՀՀ դրամ է։
Հիշեցնենք, որ 2022 թվականի պետական բյուջեով հատկացվել է մոտ 1,1 մլրդ դրամ տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման համար։
Լրահոս
0