https://armeniasputnik.am/20220712/mashaljann-erdoghani-ognutjamb-e-patriarq-dardzel-dra-hamar-el-hnazand-e-nran-turqaget-45106571.html
Մաշալյանն Էրդողանի օգնությամբ է պատրիարք դարձել, դրա համար էլ հնազանդ է նրան․ թուրքագետ
Մաշալյանն Էրդողանի օգնությամբ է պատրիարք դարձել, դրա համար էլ հնազանդ է նրան․ թուրքագետ
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի թվիթերյան... 12.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-12T18:12+0400
2022-07-12T18:12+0400
2022-07-12T18:39+0400
տիրան լոքմագյոզյան
թուրքիա
թուրքագետ
սահակ եպիսկոպոս մաշալյան
պոլսո հայոց պատրիարքարան
ռեջեփ թայիփ էրդողան
նիկոլ փաշինյան
ռադիո
պոդկաստ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/0c/45106703_0:0:1288:725_1920x0_80_0_0_8f401e36e0c07015b51d93988aaf06cc.png
Մաշալյանն Էրդողանի օգնությամբ է պատրիարք դարձել, դրա համար էլ հնազանդ է նրան․ թուրքագետ
Մաշալյանն Էրդողանի օգնությամբ է պատրիարք դարձել, դրա համար էլ հնազանդ է նրան․ թուրքագետ
Սահակ Մաշալյանն Էրդողանի շնորհիվ է պատրիարք դարձել, հետևաբար նա պետք է դրական գնահատի հայ-թուրքական բանակցություններն ու Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը։ Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի թվիթերյան գրառմանը։«Պոլսո պատրիարքությունը և ինքը՝ պատրիարքը, մի տեսակ պատանդ են այնտեղ կառավարության ձեռքում և, ուզեն թե չուզեն՝ նման վերաբերմունք պիտի ունենան։ Երբեք պատրիարքարանը թուրքական կառավարության քայլերին հակառակ որևէ բան չի ասի»,- ասաց Լոքմագյոզյանը։ Պոլսո պատրիարքարանը չի պայքարում, կամ երբ հայերը կկարողանան լիիրավ աղոթել Աղթամարի վանքումՍահակ Մաշալյանը, ըստ թուրքագետի, Էրդողանի հետ լավ կապեր ունի, որովհետև ուղղակի Էրդողանի կամ կառավարության միջամտությամբ է իշխանության եկել։ Ընտրությունների ժամանակ, Լոքմագյոզյանի պնդմամբ, դուրս թողնվեցին մնացած բոլոր թեկնածուները, մնաց միայն երկու թեկնածու, և Մաշալյանը դրանով մեծ առավելություն ստացավ։Անդրադառնալով Մաշալյանի նախորդին՝ պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին, Լոքմագյոզյանը նշեց, որ նա էլ քիչ թե շատ լավ կապեր էր պահպանում Էրդողանի հետ՝ Թուրքիայում «Հայկական հիմնադրամների միության» և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի միջնորդությամբ։Թուրքագետի բնորոշմամբ, Թուրքիայի հայ համայնքի ու պատրիարքարանի համար ավելի խորը մտածելու խնդիր չկա, նրանք կարծում են, որ եթե ասվում է՝ հայ-թուրքական հարաբերությունները լավանում են, ուրեմն լավ է։Հիշեցնենք, որ Սահակ Մաշալյանը գրառում է արել Թվիթերում ու գրել, որ հուսով է՝ Փաշինյանի և Էրդողանի հեռախոսազրույցը բարեկամության նոր էջ կբացի թուրք-հայկական հարաբերություններում։Երեկ` հուլիսի 11-ին, հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Փաշինյանն Էրդողանին շնորհավորել է Կուրբան Բայրամի, իսկ վերջինս էլ ՀՀ վարչապետին գալիք Վարդավառի` Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/0c/45106703_0:0:1200:900_1920x0_80_0_0_1b8968313cdd3afdf97f75e242dab69f.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
տիրան լոքմագյոզյան, թուրքիա, թուրքագետ, սահակ եպիսկոպոս մաշալյան, պոլսո հայոց պատրիարքարան, ռեջեփ թայիփ էրդողան, նիկոլ փաշինյան, аудио, պոդկաստ
Մաշալյանն Էրդողանի օգնությամբ է պատրիարք դարձել, դրա համար էլ հնազանդ է նրան․ թուրքագետ
18:12 12.07.2022 (Թարմացված է: 18:39 12.07.2022) Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի թվիթերյան գրառումը
Սահակ Մաշալյանն Էրդողանի շնորհիվ է պատրիարք դարձել, հետևաբար նա պետք է դրական գնահատի հայ-թուրքական բանակցություններն ու Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը։
Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին Պոլսո Հայոց պատրիարք
Սահակ Մաշալյանի թվիթերյան գրառմանը։
«Պոլսո պատրիարքությունը և ինքը՝ պատրիարքը, մի տեսակ պատանդ են այնտեղ կառավարության ձեռքում և, ուզեն թե չուզեն՝ նման վերաբերմունք պիտի ունենան։ Երբեք պատրիարքարանը թուրքական կառավարության քայլերին հակառակ որևէ բան չի ասի»,- ասաց Լոքմագյոզյանը։
Սահակ Մաշալյանը, ըստ թուրքագետի, Էրդողանի հետ լավ կապեր ունի, որովհետև ուղղակի Էրդողանի կամ կառավարության միջամտությամբ է իշխանության եկել։ Ընտրությունների ժամանակ, Լոքմագյոզյանի պնդմամբ, դուրս թողնվեցին մնացած բոլոր թեկնածուները, մնաց միայն երկու թեկնածու, և Մաշալյանը դրանով մեծ առավելություն ստացավ։
Անդրադառնալով Մաշալյանի նախորդին՝ պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին, Լոքմագյոզյանը նշեց, որ նա էլ քիչ թե շատ լավ կապեր էր պահպանում Էրդողանի հետ՝ Թուրքիայում «Հայկական հիմնադրամների միության» և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի միջնորդությամբ։
Թուրքագետի բնորոշմամբ, Թուրքիայի հայ համայնքի ու պատրիարքարանի համար ավելի խորը մտածելու խնդիր չկա, նրանք կարծում են, որ եթե ասվում է՝ հայ-թուրքական հարաբերությունները լավանում են, ուրեմն լավ է։
«Թուրքիայի հայ համայնքի մեծ մասն այդքան խորությամբ չի նայում կատարվող իրադարձություններին, չի մտածում՝ ինչ է կատարվում տողատակերում, իրենք մտածում են, որ եթե հայ-թուրքական հարաբերությունները լավանում են, ուրեմն լավ է, եթե սահմանները բացում են, ուրեմն լավ է, այդ պատճառով հիմնականում դրական են արձագանքում իրադարձություններին»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Սահակ Մաշալյանը գրառում է արել Թվիթերում ու գրել, որ հուսով է՝ Փաշինյանի և Էրդողանի հեռախոսազրույցը բարեկամության նոր էջ կբացի թուրք-հայկական հարաբերություններում։
Երեկ` հուլիսի 11-ին, հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
հեռախոսազրույց են ունեցել։ Փաշինյանն Էրդողանին շնորհավորել է Կուրբան Բայրամի, իսկ վերջինս էլ ՀՀ վարչապետին գալիք Վարդավառի` Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։