Պուտինը կառավարությունում նոր պաշտոն է սահմանել

© SputnikՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ կառավարության աշխատակազմում ևս մեկ փոխվարչապետ կլինի, որը համատեղությամբ նաև արդյունաբերության և առևտրի նախարարն է։
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. ՌԴ կառավարությունում փոխվարչապետների թիվը 1-ով ավելացել է` այժմ նրանք 11-ն են։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանը, որը հրապարակված է իրավական տեղեկատվության պորտալում։
Այսուհետ արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավարը կլինի նաև փոխվարչապետ։
Ներկայում այդ պաշտոնը զբաղեցնում է Դենիս Մանտուրովը։
Անդրեյ Ավետիսյանը նշանակվել է Տանզանիայում ՌԴ դեսպան. Պուտինի հրամանագիրը
Լրահոս
0