Ավելացել է հրդեհների առաջացման վտանգը. հրատապ խորհրդակցություն ԱԻՆ–ում

© Photo : official site of MES of RA Արմեն Փամբուխչյան
Արմեն Փամբուխչյան - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Անհրաժեշտության դեպքում հրդեհաշիջման աշխատանքներում կներգրավվեն նաև ուղղաթիռներ։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հրդեհների առաջացման վտանգն ավելանում է եղանակի կտրուկ տաքացմանը զուգահեռ, ինչի հետ կապված էլ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այսօր հրատապ խորհրդակցություն է հրավիրել, տեղեկանում ենք նախարարի ֆեյսբուքյան էջից։
«Գերատեսչության ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են այս պահին տիրող իրավիճակի մասին, ներկայացրել իրականացվող աշխատանքները կանխարգելելու հրդեհների առաջացումը և այն գործիքակազմը, որով հարկ եղած դեպքում կիրականացվի հրդեհաշիջում»,–ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է նաև, որ ըստ զեկույցների` հանրապետության բոլոր հրշեջ–փրկարարական ջոկատները տեխնիկապես պատրաստ են և հագեցած` իրականացնելու հրդեհաշիջման աշխատանքներ:
© Photo : official site of MES of RA Հրատապ խորհրդակցություն ԱԻՆ–ում
Экстренное совещание в министерстве по чрезвычайным ситуациям во главе с министром Арменом Памбухчяном (13 июля 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2022
Հրատապ խորհրդակցություն ԱԻՆ–ում
Անհրաժեշտության դեպքում հրդեհաշիջման աշխատանքներում կներգրավվեն նաև ուղղաթիռներ. էլեկտրոնային եղանակով հավաքագրվել և հասցեագրվել են հանրապետության տարածքում առկա ջրային ավազանները, որտեղից հնարավոր կլինի օգտվել:
Այժմ անօդաչու թռչող սարքերով շարունակվում է մշտադիտարկումը, քաղաքացիների հետ իրազեկման աշխատանքներ են տարվում։
Խորենացու փողոցի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհը շուրջ 4 ժամ անց մարվել է
Լրահոս
0