https://armeniasputnik.am/20220713/hecy-ktuganvi-20-mln-dramvov-45130251.html
ՀԷՑ-ը ժամկետներ խախտելու համար կտուգանվի 20 մլն դրամով
ՀԷՑ-ը ժամկետներ խախտելու համար կտուգանվի 20 մլն դրամով
Չտուգանվելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հիմնավորումները բավարար չեն եղել։ 13.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-13T10:42+0400
2022-07-13T10:42+0400
2022-07-13T13:44+0400
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
տուգանք
նիստ
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/09/03/24327635_0:0:1601:901_1920x0_80_0_0_47efb3adb9d7fed8c278655bb8e8d83a.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կտուգանվի 20 մլն դրամի չափով։ Տեղեկությունը հրապարակված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքէջում։Որոշումը կընդունվի այսօր հրավիրված նիստում։Նշվում է, որ ՀԷՑ-ի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն եղել ընկերությանը պատասխանատվության չենթարկելու համար:Օրինակ՝ 2021 թվականի 4-րդ եռամսյակի մասով՝ 235, իսկ 2022 թվականի առաջին եռամսյակի մասով 308 դիմող անձանց սպառման համակարգերը հաշվետու եռամսյակի ավարտի դրությամբ միացված չեն եղել էլեկտրական ցանցին, միացվել են ավելի ուշ:ՀԾԿՀ. էլեկտրաէներգիայի հաշվիչները ճիշտ չեն աշխատում, ՀԷՑ–ը պետք է տուգանվիԵղել է նաև այնպես, որ 2021 թվականի 4-րդ եռամսյակի մասով՝ 57, իսկ 2022 թվականի առաջին եռամսյակի մասով 46 դիմողի դեպքերում ընկերությունը հիմնավորել էր, թե դիմող անձանց սպառման համակարգերը պատրաստ չեն էլեկտրաէներգիա ընդունելուն, սակայն դա վկայող փաստաթուղթ չէր ներկայացվել։Որոշումը ուժի մեջ մտնելու պահից սահմանված ժամկետում (մեկ ամսում) չկատարելու դեպքում ենթակա է հարկադիր կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/09/03/24327635_0:0:1427:1070_1920x0_80_0_0_6ee11e71f3988652b06e6da17fa72acc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), տուգանք, նիստ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), տուգանք, նիստ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
ՀԷՑ-ը ժամկետներ խախտելու համար կտուգանվի 20 մլն դրամով
10:42 13.07.2022 (Թարմացված է: 13:44 13.07.2022) Չտուգանվելու վերաբերյալ ընկերության ներկայացրած հիմնավորումները բավարար չեն եղել։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կտուգանվի 20 մլն դրամի չափով։ Տեղեկությունը հրապարակված է
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքէջում։
Որոշումը կընդունվի այսօր հրավիրված նիստում։
Ընկերությունը տուգանվելու է սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման ժամկետների խախտման համար, քանի որ այդ ամենն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման։
Նշվում է, որ ՀԷՑ-ի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն եղել ընկերությանը պատասխանատվության չենթարկելու համար:
Օրինակ՝ 2021 թվականի 4-րդ եռամսյակի մասով՝ 235, իսկ 2022 թվականի առաջին եռամսյակի մասով 308 դիմող անձանց սպառման համակարգերը հաշվետու եռամսյակի ավարտի դրությամբ միացված չեն եղել էլեկտրական ցանցին, միացվել են ավելի ուշ:
Եղել է նաև այնպես, որ 2021 թվականի 4-րդ եռամսյակի մասով՝ 57, իսկ 2022 թվականի առաջին եռամսյակի մասով 46 դիմողի դեպքերում ընկերությունը հիմնավորել էր, թե դիմող անձանց սպառման համակարգերը պատրաստ չեն էլեկտրաէներգիա ընդունելուն, սակայն դա վկայող փաստաթուղթ չէր ներկայացվել։
Որոշումը ուժի մեջ մտնելու պահից սահմանված ժամկետում (մեկ ամսում) չկատարելու դեպքում ենթակա է հարկադիր կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով։