Կապանում փայտե տնակներ են այրվել. կա տուժած, վիճակը ծանր է

© Photo : official site of MES of RA Հրդեհ Կապանում
Հրդեհ Կապանում - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը մոտակա տնակներ:
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Այսօր Կապանում 2 փայտե տնակ է այրվել, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հուլիսի 13-ին, ժամը 10:25-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ: Քաղաքացի Ե․ Գ.-ն տարբեր աստիճանի մարմնական այրվածքներով հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:26-ին, մարվել 12։20-ին: Մինաս Պապյան փողոցի թիվ 10ա հասցեում այրվել է երկու փայտե տնակ (25 քմ և 15 քմ):
Հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը մոտակա տնակներ:
Ավելացել է հրդեհների առաջացման վտանգը. հրատապ խորհրդակցություն ԱԻՆ–ում
Լրահոս
0