Պուտինը նախատեսում է Իրանում հանդիպել Ալի Խամենեիի և Էրդողանի հետ. Ճաղարյան

© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2022
Վլադիմիր Պուտին
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ նախագահն Իրան է այցելելու հուլիսի 19-ին և մասնակցելու է եռակողմ գագաթնաժողովին:
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրան կատարելիք այցի ընթացքում նախատեսում է հանդիպել գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ: «Ռոսիա 24»-ի եթերում տեղեկությունը հայտնել է Թեհրանում ՌԴ դեսպան Լևան Ճաղարյանը:
«Մենք ակնկալում ենք, որ այս անգամ ևս տեղի կունենա Պուտինի հանդիպումը Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավարի հետ, հանդիպումներ են նախատեսված նաև նախագահ Ռայիսիի և նախագահ Էրդողանի հետ։ Սպասումները մեծ են»,– ասել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուտինը հուլիսի 19-ին կայցելի Իրան և կմասնակցի Իրանի նախագահ էբրահիմ Ռայիսիի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եռակողմ գագաթնաժողովին, ինչպես նա երկկողմ հանդիպումներ կունենա:
Պուտինը կառավարությունում նոր պաշտոն է սահմանել
Լրահոս
0