00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստամբուլում ավարտվել են քառակողմ բանակցությունները ցորենի խնդրի շուրջ

© Photo : Zen zeeeՍտամբուլ
Ստամբուլ - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2022
Ստամբուլ
Բաժանորդագրվել
1.5 ժամ տևած հանդիպումից ռուսական կողմը կոնսենսուսի մեծ հույսեր ունի։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ստամբուլում ավարտվել են Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների բանակցությունները ցորենի խնդրի կարգավորման շուրջ։
ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ 1.5 ժամ տևած հանդիպումից ռուսական կողմը կոնսենսուսի մեծ հույսեր ունի։
Թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել դրանց արդյունքում, առայժմ պաշտոնապես չի հայտարարվել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական կողմը Ստամբուլում կայացած բանակցություններում առաջարկել է որոշում ընդունել Սևծովյան նավահանգիստներից գյուղմթերքների արտահանման վերաբերյալ։
«Պատվիրակությունը պատրաստել և քննարկման է ներկայացրել այս հարցի հնարավորինս արագ գործնական լուծման առաջարկությունների փաթեթ»,- լրագրողներին հայտնել էր ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։
Հիշեցնենք` ՄԱԿ-ը բազմիցս հայտարարել է հացահատիկի դեֆիցիտի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիքի մասին, Արևմուտքը Ռուսաստանին մեղադրել է համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարմանը հակազդելու մեջ, Մոսկվան կտրականապես հերքել է այդ մեղադրանքները։
Միաժամանակ, պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ Կիևի իշխանություններն իրենք են բազմաթիվ խոչընդոտներ ստեղծել հացահատիկի արտահանման համար. Մարիուպոլի նավահանգստում հացահատիկի հրկիզումից բացի ուկրաինական զորքերը ականապատել են Սև ծովը, ինչը թույլ չի տալիս հացահատիկ տեղափոխել նավերով։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի միջամտում Ուկրաինայից հացահատիկի արտահանմանը, և, եթե Կիևը մաքրի նավահանգիստները ականներից, հացահատիկով նավերը կկարողանան առանց որևէ խոչընդոտի դուրս գալ նավահանգիստներից։
Լրահոս
0