00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տավուշի զվարճությունների այգին և նոր զիփլայնն առաջիկայում հասանելի կլինեն հանրությանը

© Sputnik / Aram NersesyanԵնոքավանի զիփլայնը
Ենոքավանի զիփլայնը - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2022
Ենոքավանի զիփլայնը
Բաժանորդագրվել
Ծրագրերը միտված են գյուղական համայնքներում տուրիստական ենթակառուցվածքների զարգացմանն ու տնտեսական նոր հնարավորությունների ստեղծմանը։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻֆ-ի և «Ապագա Փրոջեքթս» ընկերության համատեղ ներդրումային ծրագրի շրջանակում շահագործման է հանձնվել հյուրանոցային նոր համալիրը, իսկ «Յելլ Էքստրիմ Պարկի» և «Ապագա Ռեզորթի» տարածքում շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։
Ինչպես հայտնում են ԱՆԻՖ-ից, նոր ծառայություններն առաջիկայում արդեն հասանելի կլինեն հանրությանը։
«Ապագա Փրոջեքթս» ընկերությունը համակարգում է երկու ծրագիր Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ «Ապագա ռեզորթ» հյուրանոցային համալիրը և «Յելլ Էքստրիմ Պարկ» զվարճությունների այգին։ Երկու ծրագրով էլ գյուղական համայնքներում տուրիստական ենթակառուցվածքներ ու տնտեսական այլ նոր հնարավորություններ են ստեղծվելու։

«ԱՆԻՖ»-ի և «Ապագա Փրոջեքթս»-ի միջև համագործակցությամբ «Յելլ Էքստրիմ Պարկ»-ի նոր՝ մոտ 2,5 կմ երկարությամբ ճախրուղի կկառուցվի (զիփլայնի) և սպորտային զվարճության նոր հարթակ կներդրվի, կստեղծվեն «Ապագա Ռեզորթ» հյուրանոցային համալիրի ենթակառուցվածքները, այդ թվում՝ կընդլայնվի նոր խոհանոցը և կավելանա համարային ֆոնդը։ Ծրագրի իրականացման արդյունքում Յելլը կկարողանա ավելացնել թողունակությունը և գրեթե կկրկնապատկի կայուն աշխատատեղերի թիվը։

Նշենք, որ ԱՆԻՖ-ի դուստր «Ձեռնարկատեր+պետություն ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի բաժնեմասային ներդրումը «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ում կազմել է 1,6 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար։
Հիշեցնենք, որ ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն ներդրումների կառավարիչ» ընկերության ներդրումային ֆոնդի գործունեության նպատակը տնտեսության մեջ մասնավոր կապիտալի ներհոսքի խթանումն է և դրա միջոցով տեղական բիզնեսի զարգացումը։ Ֆոնդը ներդրումներ է իրականացնում տեղական ընկերություններում՝ նպաստելով հայաստանյան ձեռնարկությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Ֆոնդի կողմից ֆինանսավորման ենթակա են Հայաստանի Հանրապետությունում գրանցված ինչպես նոր, այնպես էլ արդեն իսկ գործող բիզնես ծրագրերը, որոնք համապատասխանում են ֆոնդի չափանիշներին: Ֆոնդի մասնակցությունը 25–-49% է, մասնակցության չափը մեկ ծրագրում՝ 0.5 -4մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
40 մետրանոց բրդուճ. Ենոքավանում 7–րդ անգամ կայացավ «Հայ բույս» փառատոնը
Լրահոս
0