https://armeniasputnik.am/20220713/vostikanutjuny-ngn-dardzneln-ajn-khvorhrdaranakan-verahskvoghutjan-dasht-kberi-maruqjan-45135191.html
Ոստիկանությունը ՆԳՆ դարձնելն այն խորհրդարանական վերահսկողության դաշտ կբերի. Մարուքյան
Ոստիկանությունը ՆԳՆ դարձնելն այն խորհրդարանական վերահսկողության դաշտ կբերի. Մարուքյան
Մարուքյանը հույս է հայտնել, որ ներքին գործերի նախարարություն ստեղծելու քայլերը շուտով կամբողջանան։ 13.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-13T12:27+0400
2022-07-13T12:27+0400
2022-07-13T12:38+0400
էդմոն մարուքյան
աժ (ազգային ժողով)
հայաստան
հհ ոստիկանություն
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
ներքին գործերի նախարարություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1683/06/16830629_0:168:1600:1068_1920x0_80_0_0_835e47ca14ef0435852d5710581676c5.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ոստիկանությունը ներքին գործերի նախարարություն դարձնելով` այն խորհրդարանական վերահսկողության դաշտ կբերվի, ինչպես մյուս նախարարությունները։ Իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել հատուկ հանձնարարությունների դեսպան Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով ներքին գործերի նախարարություն ստեղծելու գաղափարին։Մարուքյանը նշել է նաև, որ նախկինում ներքին գործերի նախարարություն ունեցել ենք, որը վերածվել է առանձին կառույցների դեռևս 2000-ականներին՝ «օրվա իշխանության կողմից»։ Արդյունքում, ըստ նրա, իրավապահ կարևորագույն ինստիտուտները դուրս են մնացել խորհրդարանական վերահսկողությունից և անցել օրվա իշխանության ուղիղ ենթակայության ներքո։Մարուքյանը հույս է հայտնել, որ ներքին գործերի նախարարություն ստեղծելու քայլերը շուտով կամբողջանան։Հիշեցնենք, որ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը մանրամասնել էր` նոր ստեղծվող ներքին գործերի նախարարությունում ոստիկանության և փրկարար ծառայությունների պետերը համատեղելու են նախարարի տեղակալների պաշտոնները։Ոստիկանության և փրկարար ծառայությունների պետերի, այս դեպքում, նախարարի տեղակալների պաշտոնները համատեղող անձանց նշանակելու է վարչապետը` նախարարի առաջարկությամբ, որպեսզի նաև կապը չխզվի քաղաքականություն մշակողի և քաղաքականություն իրականացնողի միջև։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1683/06/16830629_176:0:1600:1068_1920x0_80_0_0_8c62436e500f94d8dda10baff8777982.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
էդմոն մարուքյան, աժ (ազգային ժողով), հայաստան, հհ ոստիկանություն, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), ներքին գործերի նախարարություն
Ոստիկանությունը ՆԳՆ դարձնելն այն խորհրդարանական վերահսկողության դաշտ կբերի. Մարուքյան
12:27 13.07.2022 (Թարմացված է: 12:38 13.07.2022) Մարուքյանը հույս է հայտնել, որ ներքին գործերի նախարարություն ստեղծելու քայլերը շուտով կամբողջանան։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ոստիկանությունը ներքին գործերի նախարարություն դարձնելով` այն խորհրդարանական վերահսկողության դաշտ կբերվի, ինչպես մյուս նախարարությունները։
Իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել հատուկ հանձնարարությունների դեսպան Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով ներքին գործերի նախարարություն ստեղծելու գաղափարին։
«Ըստ շրջանառության մեջ դրված նախագծի` ներքին գործերի նախարարության կազմում գործելու են փրկարար ծառայությունը (ներկայիս արտակարգ իրավիճակների նախարարությունը), ոստիկանությունը, ոստիկանության զորքերը, միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ներքին գործերի նախարարության ուսումնական կենտրոնը (որպես ՊՈԱԿ)»,- գրել է նա։
Մարուքյանը նշել է նաև, որ նախկինում ներքին գործերի նախարարություն ունեցել ենք, որը վերածվել է առանձին կառույցների դեռևս 2000-ականներին՝ «օրվա իշխանության կողմից»։ Արդյունքում, ըստ նրա, իրավապահ կարևորագույն ինստիտուտները դուրս են մնացել խորհրդարանական վերահսկողությունից և անցել օրվա իշխանության ուղիղ ենթակայության ներքո։
Մարուքյանը հույս է հայտնել, որ ներքին գործերի նախարարություն ստեղծելու քայլերը շուտով կամբողջանան։
Հիշեցնենք, որ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը մանրամասնել էր` նոր ստեղծվող ներքին գործերի նախարարությունում
ոստիկանության և փրկարար ծառայությունների պետերը համատեղելու են նախարարի տեղակալների պաշտոնները։
Ոստիկանության և փրկարար ծառայությունների պետերի, այս դեպքում, նախարարի տեղակալների պաշտոնները համատեղող անձանց նշանակելու է վարչապետը` նախարարի առաջարկությամբ, որպեսզի նաև կապը չխզվի քաղաքականություն մշակողի և քաղաքականություն իրականացնողի միջև։