00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հերթերի պատճառը նույնականացման քարտերի պարտադիր պայմանի օրենսդրական փոփոխությունն է

Հերթերի պատճառը նույնականացման քարտերի պարտադիր պայմանի օրենսդրական փոփոխությունն է
Բաժանորդագրվել
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է անձնագրային բաժանմունքներում վերջին օրերի աննախադեպ կուտակումների խնդրին։
Հաշվի առնելով ամռան ամիսներին անձնագրային բաժանմունքներում գոյացող աննախադեպ հերթերը` կարելի է մինչև կենսաչափական համակարգին ամբողջությամբ անցնելը կատարել օրենսդրական փոփոխություն` ուժի մեջ թողնելով նախկին կարգավորումները, բացի դրանից, չարժե անձնագրի տրամադրումը պայմանավորել նույնականացման քարտ ստանալով, ինչն անպայման կնվազեցնի հերթերը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը։
Նրա համոզմամբ` կարելի է անձնագրից ընդհանրապես հանել օտարերկրյա պետության վավերականության նշումը` պատվիրելով նոր բլանկներ, որոնցում չի լինի գրառում վերոհիշյալ դաշտի վերաբերյալ, որովհետև հերթերում կանգնած քաղաքացիների հիմնական մասը դիմում է անձնագրում վավերականության նշում կատարելու համար։
Մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն` վերջին օրերին անձնագրային բաժանմունքներում գրանցվել են աննախադեպ կուտակումներ։ Անձնագրային բաժանմունքների ոչ բոլոր պատուհաններն են սպասարկում, իսկ առցանց հերթագրման հավելվածը գործում է խաթարումներով։ Առավել մեծ հերթեր գոյացել են մայրաքաղաքի Ավանի, Նոր Նորքի, Շենգավիթի և Կենտրոնական անձնագրային բաժանմունքներում։

«Անձնագրային հերթերը միշտ եղել են և պայմանավորված են հիմնականում քաղաքացիների ամռան հանգստի հետ, երբ նրանք նախապես պլանավորում են իրենց ուղևորությունները։ Այդ ընթացքում առաջանում է նոր անձնագիր ստանալու կամ անձնագրում օտարերկրյա պետության վավերականության նշում կատարելու անհրաժեշտություն։ Ավելորդ գործողությունների համար անձնագրում նորից կրկնակի վավերականության նշում ամրագրելն այլևս արդիական չէ, առավել ևս, որ միջազգային փորձի համաձայն` վերոհիշյալ նշումն արտասահմանյան շատ երկրներում չի կիրառվում»,- հայտնեց Բիչախչյանը։

Նրա խոսքով` այս տարի նշված հանգամանքներին ավելացել է աննախադեպ միգրացիոն հոսքը Ռուսաստանից և Ուկրաինայից դեպի Հայաստան, ինչը պայմանմավորված է ռուս-ուկրաինական հակամարտությամբ։ Ոստիկանության անձնագրային բաժանմունքներն աշխատում են գերծանրաբեռնվածությամբ։ Եթե նախկինում քաղաքացիություն ստացած անձանց քանակը տարվա կտրվածքով կազմում էր մոտ 12 հազար, ապա միայն վերջին երեք ամիսներին այդ ցուցանիշը կազմել է մոտ 10 հազար։
«Անձնագրային բաժանմունքների աշխատանքը ծանրաբեռնվել է նաև նույնականացման քարտերի պարտադիր պայմանի օրենսդրական փոփոխության պատճառով, ըստ որի` եթե անձը չունի նույնականացման քարտ, ապա նրան հին նմուշի անձնագիրը տրամադրվում է երկամյա վավերականության ժամկետով։ Երբ անձը մոտենում է անձնագիր ստանալու, նրան առաջարկում են կամ հին նմուշի անձնագիր կամ տասը տարվա վավերականությամբ անձնագիր նույնականացման քարտով, ուստի երկար ժամանակով երկրից բացակայող կամ ճամփորդող անձանց ձեռնտու է ստանալ տասը տարվա վավերականությամբ անձնագիր»,- ասաց Բիչախչյանը։
Անձնագրային և վիզաների վարչության «Զվարթնոցի» բաժինն աշխատում է շուրջօրյա. ոստիկանություն
Նրա տեղեկացմամբ` անձնագիր ստանալու համար գործում է սովորաբար 5-6 պատուհան, մինչդեռ նույնականացման քարտերի լուսանկարող սարքավորումը մեկ պատուհանով է, հետևաբար, շատ մարդիկ դիմում են այդտեղ, իսկ երբ գործողությունները ձգձգվում են, առաջանում են բարդություններ, քաղաքացիները ստիպված սպասում են և հավելյալ պատուհանի բացակայության պատճառով երկար ժամանակ մնում անձնագրային բաժանմունքում։
Նշենք, որ ՀՀ ոստիկանությունը նույնպես անդրադարձել է խնդրին` հրապարակելով պարզաբանում, ըստ որի` հերթերի հանգամանքը հիմնավորվում է սեզոնային առանձնահատկություններով։
Լրահոս
0