00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարսափելի հերթեր. քանի՞ րոպե է պետք գազաբալոնի վկայագրի համար, ի՞նչ են մտածում վարորդները

© Sputnik / Aram NersesyanՀերթում կանգնած վարորդներ
Հերթում կանգնած վարորդներ - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2022
Հերթում կանգնած վարորդներ
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է գազաբալոնների վկայագրում իրականացնող ընկերություններ և զրուցել վարորդների հետ։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. Արդեն մի քանի ամիս է` Հայաստանում սկսվել է գազով շահագործվող բոլոր տրանսպորտային միջոցների գազաբալոնների վկայագրման գործընթացը, սակայն ամսվա սկզբից վկայագրման ընկերություններում դիմելիությունը կտրուկ աճել է։
© Sputnik / Aram NersesyanԻր հերթին սպասող վարորդ
Автомобили с газовыми баллонами - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2022
Իր հերթին սպասող վարորդ
Հայաստանում օգոստոսի 1-ից չեն լիցքավորվի տրանսպորտային միջոցների այն գազաբալոնները, որոնք տեղադրված կամ վկայագրված չեն լինի լիցենզավորված կազմակերպության կողմից։ Երևանում և մարզերում գործում է գազաբալոնների վկայագրման 23 լիցենզավորված ընկերություն, նման կետեր չկան Արմավիրի, Սյունիքի և Արագածոտնի մարզերում։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է դրանցից մի քանիսը` պարզելու, թե ներկա պահին ինչպիսի իրավիճակ է, արդյոք հերթերը շատ են, ինչպես են կարգավորում դրանք, օրական քանի մեքենա են կարողանում սպասարկել և այլն։
«Ֆուլգազ» կոնցեռնի փոխտնօրեն Մարիա Կռոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեծ հերթեր են սկսել գոյանալ հունիսի կեսերից, իսկ մինչ այդ եկել են ավելի պարտաճանաչ քաղաքացիները։
© Sputnik / Aram NersesyanՄարիա Կռոյան
Заместитель директора концерна Фулгаз Мария Кроян - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2022
Մարիա Կռոյան
«Հիմա հոսքերն ուղղակի ահավոր են, օր է եղել, որ 151 մեքենա ենք սպասարկել։ Մեր աշխատանքն այս ընթացքում սկսվել է առավոտյան 07։00-ից և տևել մինչև 23։30–ը։ Եղել են օրեր, որ երկրորդ հերթով էլ ենք աշխատանքը կազմակերպել ու մինչև 03։00-ն սպասարկել ենք քաղաքացիներին։ Սկզբում հերթագրում էինք, հետո վեճեր սկսվեցին հաճախորդների միջև, այժմ իրենք են հերթերը պահում։ Միաժամանակ 10-12 մեքենա մտնում է ներս, փորձարկում անցնում ու դուրս գալիս։ Մենք ընդհանուր առմամբ իրականացնում ենք լվացում, չորացում, հաստաչափում, ինչից հետո գազաբալոնը տեղադրում ենք մեքենայի մեջ»,– նշեց Կռոյանը։
Եղել են դեպքեր, երբ մեքենայում տեղադրված գազաբալոնը չի համապատասխանել լիցենզավորման չափորոշիչներին, դրանք հավաքվել են մի բեռնատարի մեջ և թափվել աղբավայրում։
© Sputnik / Aram Nersesyan«Ֆուլգազ» կոնցեռնի աշխատակիցը գազաբալոնը տանում է փորձարկման
Процесс сертификации газовых баллонов всех транспортных средств, работающих на газе - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2022
«Ֆուլգազ» կոնցեռնի աշխատակիցը գազաբալոնը տանում է փորձարկման
Ընկերությունը մասնաճյուղեր ունի Երևանի վարչական շրջաններից մի քանիսում և Արարատի մարզում, առաջիկա օրերին մեկն էլ Արմավիրում կբացվի, որպեսզի փորձեն օրական 500 մեքենա սպասարկել։ Մեկ մեքենան փորձարկելն այստեղ տևում է միջինը 10 րոպե։
© Sputnik / Aram NersesyanԳազաբալոնի ստուգում
Процесс сертификации газовых баллонов всех транспортных средств, работающих на газе - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2022
Գազաբալոնի ստուգում
«Պրեմիում գազ» ընկերության բիզնես զարգացման ղեկավար Արտակ Գևորգյանը Sputnik Արմենիային ասաց, որ իրենք ամեն օր աշխատում են առավոտյան 09։00-ից մինչև 16։00-ն, սակայն նախատեսում են հաջորդ շաբաթվանից նաև երկրորդ հերթափոխով աշխատել։
© Sputnik / Aram NersesyanԱրտակ Գևորգյան
Руководитель отдела развития бизнеса компании Премиум Газ Артак Геворгян - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2022
Արտակ Գևորգյան
«Մեկ հերթափոխով օրական մոտ 50-60 մեքենա ենք սպասարկում։ Ներկա պահին հերթագրումները բավականին շատ են, ու մինչև օգոստոսի 10-ը հերթում մարդիկ կան։ Կարծում եմ` երկրորդ հերթափոխով աշխատելու դեպքում ծանրաբեռնվածությունը կարող է պակասել, մենք 3 մասնաճյուղ ունենք, 2-ը` Երևանում, մեկը` Գյումրիում»,– ավելացրեց նա։
© Sputnik / Aram Nersesyan«Պրեմիում գազ» ընկերության աշխատակից
Процесс сертификации газовых баллонов всех транспортных средств, работающих на газе - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2022
«Պրեմիում գազ» ընկերության աշխատակից
Գևորգյանի խոսքով` իրենց մոտ բերված մեքենաներում տեղադրված գազաբալոնների շուրջ 10 տոկոսը խոտանման ենթակա է եղել։ Խոտանն արտաքին զննման փուլում արդեն իսկ բացահայտվում է. հիմնականում ժամկետանց գազաբալոններ են լինում։
Քաղաքացի Կարեն Շահբազյանը դեմ է նոր կարգավորումներին։
«Կարծում եմ` պետությունն ուղղակի գումար է վերցնում քաղաքացուց, ու մինչև այսքան հերթերի սպասարկումն ավարտվի, փորձարկում անցած առաջին մեքենաները կրկին ստուգելու կարիք կլինի։ Տարվա ընթացքում գազաբալոնի վնասման մոտավորապես 1-2 դեպք կարող է լինել կամ չլինել։ Հիմա ստացվում է, որ շուրջ 400 հազար հոգու ստիպում են հավելյալ ծախսեր անել»,– ասաց Շահբազյանը և ընդգծեց` ինքը չի հավատում, որ բոլոր մեքենաները հավուր պատշաճի կստուգվեն։
© Sputnik / Aram NersesyanԿարեն Շահբազյան
Карен Шахбазян - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2022
Կարեն Շահբազյան
Տրանսպորտային միջոցի մեկ այլ սեփականատեր Հակոբ Շալջյանն էլ նշեց, որ կողմ է փոփոխություններին, քանի որ անվտանգությունն ու մարդկային կյանքը պետք է ամեն ինչից վեր դասել։
«Հուսով եմ` բոլորը բարեխղճորեն կանցնեն այս ստուգումները, և երթևեկությունն ավելի անվտանգ կդառնա։ Ճիշտ է` տրանսպորտային միջոցներում գազաբալոնների պայթելու դեպքերը հաճախակի բնույթ չեն կրում, սակայն լինելու դեպքում հիմնականում դրանք անդառնալի են։ Այնպես որ ճիշտ որոշում է»,– ասաց Շալջյանը։
Նա այժմ հերթագրվել է ու սպասում է իր հերթին։ Պատրաստ է որոշ ժամանակ բենզինով շահագործել մեքենան, մինչև մեքենան փորձարկում կանցնի։
© Sputnik / Aram Nersesyan

Գազաբալոններ

Գազաբալոններ - Sputnik Արմենիա
1/4

Գազաբալոններ

© Sputnik / Aram Nersesyan

Գազաբալոնի փորձարկում

Գազաբալոնի փորձարկում - Sputnik Արմենիա
2/4

Գազաբալոնի փորձարկում

© Sputnik / Aram Nersesyan

Գազաբալոնի փորձարկում

Գազաբալոնի փորձարկում - Sputnik Արմենիա
3/4

Գազաբալոնի փորձարկում

© Sputnik / Aram Nersesyan

Գազաբալոն

Գազաբալոն - Sputnik Արմենիա
4/4

Գազաբալոն

1/4

Գազաբալոններ

2/4

Գազաբալոնի փորձարկում

3/4

Գազաբալոնի փորձարկում

4/4

Գազաբալոն

Էդուարդ Խաչատրյանը նույնպես կողմ է նոր կարգավորումներին, և նա էլ է արդեն հերթագրվել։
«Օգոստոսի 1-ից հետո է հերթս հասնելու, բայց մինչ այդ բենզինով կքշեմ, կարևորը վստահ լինեմ, որ հետագայում ավելի ապահով ու անվտանգ կլինեմ և՛ ես, և՛ մյուսները»,– ասաց նա։
Խաչատրյանի կարծիքով` ճիշտ կլինի, որ ժամկետը երկարացնեն, որպեսզի բոլորը հասցնեն պատրաստվել ու ստուգումներն անցնել։
Արայիկ Մարգարյանն արդեն անցել է բոլոր ստուգումներն ու ստացել վկայագիրը, սակայն նոր կարգավորումների «ապագայի» հարցում լավատեսական կարծիք չունի։
«Ճիշտ որոշում է, որ բոլորն անցնեն այս ստուգումները, քանի որ անվտանգ ու ապահով քշելը կարևոր է։ Ես գոհ եմ սպասարկումից, շատ բարեխղճորեն արեցին բոլոր ստուգումները, փորձարկեցին իմ մեքենայում տեղադրված գազաբալոնը և տվեցին վկայագիրը։ Ժամկետների առումով կասկածում եմ, որ չեն երկարացնի, քանի որ ուղղակի մի քանի հաշվարկ կատարելով` պարզ է դառնում, որ անհնար է մինչև օգոստոսի 1-ը սպասարկել բոլորին։ Մտավախություն ունեմ, որ ինչպես մի քանի տարի առաջ այսօրվա իշխանությունը մարեց այն վարորդների տուգանքները, որոնք սահմանված ժամկետում չէին վճարել, հիմա էլ բարեխիղճ վարորդները «կտուժեն»»,– ասաց Մարգարյանը, որը 10 հազար դրամ է վճարել ծառայության դիմաց։
ՀՀ ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իրենց տրամադրված տեղեկություններով` գազաբալոնի փորձարկումը 8000-12000 դրամ արժե։
«Վարորդները գազաբալոն տեղադրելիս էլ պետք է գնան այն կետեր, որոնք լիցենզավորված են ու իրավասու են այդ գործողությունն իրականացնել։ Այժմ այն կետերում, որտեղ նաև գազաբալոններ են տեղադրում, ավտոմատ կերպով դրանք վկայագրված են 2 տարով»,– ասաց բանախոսը։
Նշենք, որ գազաբալոնների վկայագրման վերաբերյալ նոր կարգավորումներն ուժի մեջ են մտնելու օգոստոսի 1-ից։ Հարցին, թե պատրաստվում են արդյոք վերանայել ժամկետը, Սողոմոնյանը բացասական պատասխան տվեց։ Նրա խոսքով` եթե հիմա իրենք երկարաձգեն ժամկետը, ապա կրկին կգտնվեն մարդիկ, որոնք գործընթացը կթողնեն մինչև վերջին պահը։
Անդրադառնալով կոռուպցիոն ռիսկերին` Սողոմոնյանն ասաց` անհավանական է, որ նման դեպք լինի, քանի որ մարդիկ մինչ այս անգամ չէին գնում գազաբալոնները վկայագրելու և հիմա հաստատ հավելյալ գումար չեն վճարի, որպեսզի ապօրինի կերպով ստանան վկայագրման թուղթը։ Այս մասով հսկողություն իրականացնում և իրականացնելու է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։
Չնայած նախարարության պնդումներին` Sputnik Արմենիայի աղբյուրները վստահեցրին, որ կան փորձարկման այնպիսի ընկերություններ, որտեղ քաղաքացիներին 30 հազար դրամի դիմաց պատրաստ են առանց ստուգումներ անցկացնելու վկայագիր տրամադրել։
Ավտոմեքենայում տեղադրված գազաբալոն - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2022
Թղթային տարբերակը պետք է լինի վարորդի մոտ. ի՞նչ պետք է իմանալ գազաբալոնի վկայագրի մասին
Լրահոս
0