https://armeniasputnik.am/20220714/anpataskhan-chi-mna-hjd-arevmtjan-evrvopaji-kentrvonakan-kvomiten-papazjani-masin-45215819.html
Անպատասխան չի մնա. ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեն` Փափազյանի մասին
Անպատասխան չի մնա. ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեն` Փափազյանի մասին
Կոմիտեն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Փափազյանի` ՀՀ մուտք գործելու արգելքին։ Նշվում է, որ նման գործելաոճ միայն Թուրքիան և Ադրբեջանն էին կիրառում։ 14.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-14T15:22+0400
2022-07-14T15:22+0400
2022-07-14T15:36+0400
ֆրանսիա
հայաստան
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
մուրադ փափազյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/02/42755711_0:121:1600:1021_1920x0_80_0_0_876b9503822ddf7050ec30530f4faefc.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեն դատապարտում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի` Հայաստան մուտք գործելն արգելելը։ Կոմիտեն հայտարարությամբ է հանդես եկել` անդրադառնալով Փափազյանի դեպքին։Փափազյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել` ասելով, որ իրեն արգելել են մուտք գործել Հայաստան։ Նրա խոսքով` դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հրամանով։Նշվում է նաև, որ Փափազյանն անկախության առաջին օրից տարբեր առիթներով բազմիցս այցելել է ՀՀ, այդ թվում՝ որպես ֆրանսիական պատվիրակության անդամ, սակայն երբեք նման վերաբերմունքի չի արժանացել։ Կոմիտեն վստահեցնում է, որ հայ մարդու և դաշնակցական գործչի նկատմամբ նման ոճ միայն Թուրքիան և Ադրբեջանն էին կիրառում, ինչին իրենք վարժվել էին, սակայն հայրենիքի կողմից նման հարվածն անընդունելի ու անմարսելի է։Կենտրոնը հավելում է, որ ընդդիմադիր հայացքներ ունենալն ու ազատ շրջագայությունը մարդու տարրական իրավունքն է, որը, փաստորեն, ոտնահարում է ժողովրդավարության կեղծ պիտակով ներկայացող այս իշխանությունը։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/02/42755711_306:49:1600:1019_1920x0_80_0_0_0e6f70fa0d39c7c8f8974aad8450e0e5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ֆրանսիա, հայաստան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), մուրադ փափազյան
ֆրանսիա, հայաստան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), մուրադ փափազյան
Անպատասխան չի մնա. ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեն` Փափազյանի մասին
15:22 14.07.2022 (Թարմացված է: 15:36 14.07.2022) Կոմիտեն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Փափազյանի` ՀՀ մուտք գործելու արգելքին։ Նշվում է, որ նման գործելաոճ միայն Թուրքիան և Ադրբեջանն էին կիրառում։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեն դատապարտում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի` Հայաստան մուտք գործելն արգելելը։ Կոմիտեն հայտարարությամբ է հանդես եկել` անդրադառնալով Փափազյանի դեպքին։
Փափազյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել` ասելով, որ իրեն արգելել են մուտք գործել Հայաստան։ Նրա խոսքով` դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հրամանով։
«Ազգային-կուսակցական պարտականություններով հայրենիք մեկնած ընկերոջը Երևանի օդանավակայան ժամանելուն պես առանց պաշտոնական որևէ բացատրության երկիր մուտքի արգելքը ոչ այլ ինչ է, քան Դաշնակցության նկատմամբ հստակ կեցվածք: Լևոն Տեր-Պետրոսյանական օրերին խունտայի վարքագիծ հիշեցնող այս կեցվածքը, սակայն, իրավական առումով անպատասխան չի մնա»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Փափազյանն անկախության առաջին օրից տարբեր առիթներով բազմիցս այցելել է ՀՀ, այդ թվում՝ որպես ֆրանսիական պատվիրակության անդամ, սակայն երբեք նման վերաբերմունքի չի արժանացել։ Կոմիտեն վստահեցնում է, որ հայ մարդու և դաշնակցական գործչի նկատմամբ նման ոճ միայն Թուրքիան և Ադրբեջանն էին կիրառում, ինչին իրենք վարժվել էին, սակայն հայրենիքի կողմից նման հարվածն անընդունելի ու անմարսելի է։
Կենտրոնը հավելում է, որ ընդդիմադիր հայացքներ ունենալն ու ազատ շրջագայությունը մարդու տարրական իրավունքն է, որը, փաստորեն, ոտնահարում է ժողովրդավարության կեղծ պիտակով ներկայացող այս իշխանությունը։