Առցանց մրցաշար. Սամուել Սևյանն ու Լևոն Արոնյանը քառորդ եզրափակիչում են

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել ֆոտոբանկԼևոն Արոնյան
Լևոն Արոնյան - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2022
Լևոն Արոնյան
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Մրցաշարի մրցանակային ֆոնդը 150 հազար դոլար է։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Ամերիկան ներկայացնող շախմատիստներ Սամուել Սևյանն ու Լևոն Արոնյանը դուրս են եկել արագ շախմատի «FTX Road to Miami» առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Նախնական փուլի 15 տուրի արդյունքում Սևյանը 45 հնարավորից վաստակել է 32 միավոր (հաղթանակ՝ 3 միավոր, ոչ ոքի՝ 1 միավոր) և միանձնյա գրավել առաջին տեղը։ Նրան 1 միավորով զիջում է հնդիկ Արջուն Էրիգայիսին։
Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը խզել է գլխավոր մարզչի պայմանագիրը
Լևոն Արոնյանը 22 միավորով 7-րդ տեղում է։ Քառորդ եզրափակիչ են դուրս եկել նաև լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան, հունգարացի Ռիչարդ Ռապորտը, ամերիկացի Ջեֆրի Սյոն, հոլանդացի Անիշ Գիրին և չինացի Յի Վեյը։
Քառորդ եզրափակիչում Սևյանի մրցակիցը կլինի Յի Վեյը, Արոնյանինը՝ Արջուն Էրիգայիսին։
Մյուս զույգերն են Դուդան ու Գիրին և Ռապորտն ու Սյոնը։
«FTX Road to Miami»-ն «Meltwater Champions Chess Tour»-ի հերթական փուլն է, որի մրցանակային ֆոնդը 150 հազար դոլար է։
«Փյունիկը» գերդրամատիկ խաղում հաղթեց ռումինական «Կլուժին»
Լրահոս
0