«Հացահատիկի հարցի» շուրջ համաձայնագրի ստորագրման համար էական խոչընդոտներ չկան․ աղբյուր

© Sputnik / Aram NersesyanՑորենի արտ
Ցորենի արտ - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Գործակալության զրուցակիցն ասել է, որ մնացել է միայն տեխնիկական հարցերը կարգավորել։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Սև ծովում հացահատիկով բեռնված նավերը դուրս բերելու համաձայնագրի ստորագրման համար էական խոչընդոտներ չկան, տեխնիկական հարցեր են մնացել: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ռազմական պատվիրակություններն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչները երեկ` հուլիսի 13-ին, «հացահատիկի հարցի» շուրջ բանակցել են Ստամբուլում։

«Բոլորը կողմ են, որ մեխանիզմը սկսի աշխատել։ Տեխնիկական հարցերը կքննարկվեն։ Կողմերը հասկանում են որոշման կարևորությունը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են, որ հացահատիկի պակասի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիք է հասունացել, Արևմուտքը Ռուսաստանին է մեղադրում ուկրաինական հացահատիկի մատակարարումները խոչընդոտելու համար։ Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ հացահատիկն Ուկրաինայից արտահանելու խնդիրներ չկան, և Ռուսաստանը որևէ կերպ չի խոչընդոտում։ Նրա խոսքով` եթե Ուկրաինան ականազերծի նավահանգիստները, հացահատիկով բեռնված նավերը կկարողանան այնտեղից դուրս գալ առանց որևէ դժվարության։
Լրահոս
0