Հուլիսի 15-ին Երևանի մի շարք հասցեներում 11 ժամ ջուր չի լինի

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել ֆոտոբանկՋրի ծորակ
Ջրի ծորակ - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2022
Ջրի ծորակ
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ջրամատակարարման դադարեցումը պայմանավորված է վթարի վերացման աշխատանքներով։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հուլիսի 15-ին կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեների ջրամատակարարումը։ Տեղեկությունը հայտնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։
«Ժամը 07:00-18:00 կդադարեցվի Գոգոլի, Մյասնիկյան, Ռուբինյանց, Պ.Սևակի, Աճառյան, Ծարավ աղբյուրի փողոցների, Ռուբինյանց-Ուլնեցու նոր ճանապարհի, Դրոյի 4 շենքի, Դավիթ Անհաղթի 19 շենքի, Զ. Սարկավագի 72, 72/1 շենքերի և հարակից անհատական տնատիրությունների ջրամատակարարումը»,– ասված է հաղորդագրությունում:
Ամռանը նոր միայն հիշում են ջրատարները մաքրելու մասին. Արարատում ոռոգման ջրի սուր խնդիր կա
Ջրամատակարարման դադարեցումը պայմանավորված է վթարի վերացման աշխատանքներով։
Բարձր ջերմաստիճանի պատճառով ԱԻՆ-ն առաջիկա օրերին կաշխատի արտակարգ ռեժիմով
Լրահոս
0