00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչպե՞ս պաշտպանվել շոգից ու արևից. պատասխանում է բժիշկը

Ինչպես պաշտպանվել շոգից ու արևից, պատասխանում է բժիշկ-թերապևտը
Բաժանորդագրվել
Բժիշկ-թերապևտ Վիկտորիա Ղազարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է շոգ եղանակից պաշտպանվելու միջոցների մասին։
Արևի ճառագայթներից պաշտպանվելու համար պետք է ճիշտ ու եղանակին համապատասխան հագուստ կրել։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց բժիշկ-թերապևտ Վիկտորիա Ղազարյանը՝ ներկայացնելով արևից ու շոգից պաշտպանվելու հիմնական միջոցները։
«Ամռանը պետք է կրել բաց գույնի հագուստ։ Ցանկալի է, որ դրա մեջ լինեն բնական նյութեր, որոնցից է, օրինակ, բամբակը, իսկ սինթետիկ նյութերը լինեն հնարավորինս քիչ։ Հագուստը պետք է հաճախակի լվացվի, որովհետև միկրոօրգանիզմները մնում են դրա վրա, և ցանկացած փոքրիկ քերծվածքի դեպքում կարող է կեղտոտ հագուստից ինֆեկցիա անցնել»,- բացատրեց բժիշկը։
Ղազարյանը նաև մշտապես արևի տակ աշխատող անձանց խորհուրդ է տալիս գլխարկ դնել, հատկապես սպիտակ կամ սպիտակի տարբեր երանգների։
Ինչ ազդեցություն է ունենում շոգը մարդկանց և բնության վրա տարբեր երկրներում. լուսանկարներ
Ընդհանրապես, շոգից պաշտպանվելու համար պետք է բավարար չափով հեղուկ օգտագործել։ Ղազարյանը նշեց, որ իրականում այդ բավարար չափը սովորաբար չի սահմանափակվում մինչև 45 տարեկան անձանց դեպքում, երբ բնականում մարդու սիրտանոթային և երիկամային համակարգը նորմայում կարողանում է արտահանել այնքան հեղուկ, ինչքան ընդունում է, սակայն քրոնիկ հիվանդություններ ունեցողները պետք է որոշ սահմանաչափեր ունենան և դա քննարկեն իրենց բժիշկների հետ։

«Եթե սիրտանոթային համակարգի հիվանդություններ ունեցող մարդիկ խմեն 2 և ավելի լիտր հեղուկ, հավանականությունը, որ երիկամն այդքան մեզ կֆիլտրի, բավականին քիչ է, այսինքն, հեղուկը կսկսի կուտակվել թոքերում կամ որովայնի խոռոչում»,- ասաց Ղազարյանը։

Անդրադառնալով շոգից խուսափելու համար սառը ըմպելիքների կամ պաղպաղակների օգտագործմանը, բժիշկը նշեց, որ դրանցից օրվա մեջ մեկ-երկու անգամ օգտագործումը վնաս չէ, սակայն եթե մարդը երկար ժամանակ արևի տակ գտնվելուց հետո միանգամից սառույցով լի ըմպելիք խմի, կարող են խնդիրներ առաջանալ, հատկապես եթե նա ունենա, օրինակ, ֆարինգիտ։
«Ավելի ցանկալի է ծարավը հագեցնել սենյակային ջերմաստիճանից մի փոքր քիչ ջերմաստիճանի ջուրը դանդաղ խմելով։ Մեր մարմնի ջերմաստիճանը տատանվում է 36-37 աստիճանում։ 36 աստիճանից ցածրն արդեն համարվում է մեր օրգանիզմի համար սառը։ Պարտադիր չէ, որ լինի սառույցով ջուր, կամ զրո աստիճանին մոտ»,- նշեց նա։
Արևի ճառագայթներից պաշտպանվելու մեկ այլ միջոց է արևապաշտպան քսուքը։
Հասարակության շրջանում դա հայտնի է որպես ծովափնյա միջոց, բայց պարտադիր չէ, որ մարդը դա օգտագործի միայն ծովի ափին։ Ցանկալի է արևապաշտպան քսուք օգտագործել նույնիսկ ամենօրյա աշխատանքի ժամանակ, հատկապես, երբ մարդը դրսում շատ ժամանակ է անցկացնում։
30 աստիճան շոգին ասֆալտի վրա վաճառվող ձմերուկն էլ է վնասակար․ փորձագետ
Վտանգավոր են նաև հովացման համակարգերը։ Ղազարյանի տվյալներով` շատ հաճախ են լինում դրանցից առաջացած հիվանդություններ, ասթմայի կամ խրոնիկական բրոնխիտների սրացում և այլն։ Նրա խոսքով՝ պետք է ուղղակի հեռու կանգնել դրանցից, կարգավորել այնպես, որ ուղիղ իրենց վրա չփչի։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքը շարունակում է մնալ Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված՝ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 13-18-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը հասնելու է +42 աստիճանի։
Լրահոս
0