Խարկովի մարզում ամերիկյան հաուբիցների դասակ է ոչնչացվել. ՌԴ ՊՆ

© Sputnik / Рамиль СитдиковՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2022
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին նոր տվյալներ է ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՌԴ հրետանավորները Խարկովի մարզի Պերվոմայսկի բնակավայրում ամերիկյան Մ-777 հաուբիցների դասակ են ոչնչացրել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Հակամարտկոցային պայքարի շրջանակում Սլավյանսկի շրջանում ոչնչացվել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մարտկոց, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նիկոլաևկայի շրջանում` ՀԿՌՀ-ի մեկ դասակ, Խարկովի մարզի Պերվոմայսկի բնակավայրի կրակակետերում` ԱՄՆ-ի արտադրության հաուբից Մ-777 հրետանային դասակ», - ասված է հաղորդագրությունում։
ՌԴ ԶՈւ-ն բարձր ճշգրտությամբ զենքով Դոնեցկում և Նիկոլաևի մարզում ոչնչացրել է շուրջ 1 000 գրոհայինի:
Ուկրաինական «Կրակեն» ազգայնական գումարտակի վեց գրոհայիններ սպանվել են հրամանատարների հետ ծեծկռտուքից հետո, որի պատճառը եղել է Կրամատորսկի շրջան շարժվելու հրամանը կատարելու զանգվածային դժգոհությունը։
Գերատեսչության տվյալով՝ ազգայնական կազմավորումների զինյալների շրջանում հաճախակի են դարձել վեճերն ու զենքի կիրառմամբ բախումները։
Բացի այդ, ռուսական օդատիեզերական զորքերը ԴԺՀ-ի Չասով Յարի շրջանում բարձր ճշգրտությամբ զենքով խոցել են Ուկրաինայի 14-րդ մեքենայացված բրիգադի գումարտակը, որը համալրված է եղել ազգայնականներով և օտարերկրյա վարձկաններով, 43 գրոհային ոչնչացվել են, շուրջ 170-ը` վիրավորվել:
Ուկրաինացի զինվորականները ԴԺՀ–ի հիվանդանոցներում սպառազինություն են տեղակայում. ՌԴ ՊՆ
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 141-րդ օրը։
Լրահոս
0