https://armeniasputnik.am/20220715/102-tvonna-40i-pvokharen-teschakan-marminy-sksel-e-ankhna-tuganel-kargazanc-varvordnerin--45295378.html
102 տոննա` 40–ի փոխարեն. տեսչական մարմինը սկսել է անխնա տուգանել կարգազանց վարորդներին
102 տոննա` 40–ի փոխարեն. տեսչական մարմինը սկսել է անխնա տուգանել կարգազանց վարորդներին
ՀՀ-ում տրանսպորտային միջոցի թույլատրելի զանգվածը 𝟒𝟎 տոննան է։ 15.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-15T19:29+0400
2022-07-15T19:29+0400
2022-07-15T19:32+0400
բեռնատար
տուգանք
հայաստան
ճանապարհ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/0f/45294441_1:0:1080:607_1920x0_80_0_0_7982f8dfe2e5659108996a263cc1b589.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ վերահսկողության արդյունքում 102 տոննա կշռով բեռնափոխադրում իրականացնող ավտոտրանսպորտային միջոց է հայտնաբերել և տուգանել։Նշվում է, որ հուլիսի 𝟏𝟒-ին և 𝟏𝟓-ին տեսչական մարմինը կշռում է իրականացրել Արմավիրի մարզում։Արմավիրի մարզում Փաշինյանը հետևել է միջպետական ճանապարհի շինարարության ընթացքինՄիջպետական Մ-𝟑 և Մ-𝟓 ավտոմոբիլային ճանապարհների տարբեր հատվածներում կշռվել են 𝟏𝟗 տրանսպորտային միջոց։Հայտնաբերված խախտումներից մեկն աննախադեպ է եղել մինչ այժմ իրականացված վերահսկողության ողջ ժամանակահատվածում։ՀՀ-ում տրանսպորտային միջոցի թույլատրելի զանգվածը 𝟒𝟎 տոննան է։ 𝟐 օրվա ընթացքում Տեսչական մարմնի կողմից վերահսկողության արդյունքում կազմվել է 𝟏𝟓 վարչական արձանագրություն, նշանակվել 𝟑միլիոն ՀՀ դրամի տուգանք։Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստում ճանապարհաշինական հերթական ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում մեծ թափով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերին զուգահեռ ճանապարհների որակական խնդիրները չեն լուծվել։ Նրա խոսքով` ճանապարհների որակի վրա, շատ հաճախ ազդում են նաև սահմանվածից ավելի քաշով բեռնված բեռնատարների երթևեկությունը, դրա համար էլ ճանապարհներին կշեռքներ պետք է տեղադրվեն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/0f/45294441_70:0:879:607_1920x0_80_0_0_c89e4dd390af9760521f8da3b91b78ab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
բեռնատար, տուգանք, հայաստան, ճանապարհ
բեռնատար, տուգանք, հայաստան, ճանապարհ
102 տոննա` 40–ի փոխարեն. տեսչական մարմինը սկսել է անխնա տուգանել կարգազանց վարորդներին
19:29 15.07.2022 (Թարմացված է: 19:32 15.07.2022) ՀՀ-ում տրանսպորտային միջոցի թույլատրելի զանգվածը 𝟒𝟎 տոննան է։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ վերահսկողության արդյունքում 102 տոննա կշռով բեռնափոխադրում իրականացնող ավտոտրանսպորտային միջոց է հայտնաբերել և տուգանել։
Նշվում է, որ հուլիսի 𝟏𝟒-ին և 𝟏𝟓-ին տեսչական մարմինը կշռում է իրականացրել Արմավիրի մարզում։
Միջպետական Մ-𝟑 և Մ-𝟓 ավտոմոբիլային ճանապարհների տարբեր հատվածներում կշռվել են 𝟏𝟗 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերված խախտումներից մեկն աննախադեպ է եղել մինչ այժմ իրականացված վերահսկողության ողջ ժամանակահատվածում։
««Սարդ տրանս» ՍՊ ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցի թույլատրելի զանգվածը գերազանցել է ավելի քան 𝟔𝟎 տոննայով՝ իրականացնելով 𝟏𝟎𝟐 տոննա կշռող բեռնափոխադրում»,– նշված է հայտարարության մեջ։
ՀՀ-ում տրանսպորտային միջոցի թույլատրելի զանգվածը 𝟒𝟎 տոննան է։ 𝟐 օրվա ընթացքում Տեսչական մարմնի կողմից վերահսկողության արդյունքում կազմվել է 𝟏𝟓 վարչական արձանագրություն, նշանակվել 𝟑միլիոն ՀՀ դրամի տուգանք։
Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստում ճանապարհաշինական հերթական ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում մեծ թափով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերին զուգահեռ ճանապարհների որակական խնդիրները չեն լուծվել։ Նրա խոսքով` ճանապարհների որակի վրա, շատ հաճախ ազդում են նաև սահմանվածից ավելի քաշով բեռնված բեռնատարների երթևեկությունը, դրա համար էլ
ճանապարհներին կշեռքներ պետք է տեղադրվեն։